Նարնջից և սոդայից պատրաստված բնական դիմակ

Եթե անգամ դուք նախընտրում եք մաշկի խնամքի համար օգտագործել թանկարժեք միջոցներ, հիշեք, որ կան նաև բնական միջոցներ, որոնք կարող եք ինքներդ պատրաստել տանը: Ձեզ ենք ներկայացնում շատ պարզ, բայց կարևոր բնական դիմակ՝ պատրաստված երկու բաղադրիչներից՝ նարնջից և կերակրի սոդայից: Կերակրի սոդան լավ միջոց է մաշկը մաքրելու և սև կետերը հեռացնելու համար, իսկ նարինջը հրաշալի է միջոց է՝ ծակոտիները ծածկելու և մաշկը սպիտակեցնելու համար:

Պատրաստման եղանակը

1 ճաշի գդալ կերակրի սոդան խառնեք 1 ճաշի գդալ նարնջի հյութի հետ: Ստացված  խյուսանման զանգվածը հաստ շերտով տարածեք դեմքին և պարանոցին: Թողեք այն 20 րոպեով մնա դեմքին: Մի փոքր այրող զգացողություն կունենաք, բայց պետք չէ անհանգստանալ. Դա նշանակում է, որ դիմակը գործում է:

Դիմակն անհրաժեշտ է լվանալ գոլ ջրով: Հնարավոր է՝ դիմակից հետո դեմքը մի փոքր կարմրի, բայց կարճ ժամանակ անց կանցնի: Եթե ձեր մաշկը զգայուն է, ապա դիմակը 20 րոպեից քիչ պահեք դեմքին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս