Բնական միջոց հոդացավերից ազատվելու համար
Բոլորիս հայտնի հոդացավերը հաճախակի հայտնվում են ծնկների, ուսերի, արմունկների հատվածում: Շատ հաճախ այս ցավերն ի հայտ են գալիս 40 տարեկանից հետո: Իսկ ի՞նչ անել, երբ այդ ցավերն ի հայտ են գալիս ավելի շուտ՝ 25-30 տարեկան հասակում: Հնարավոր է, որ այն լինի վնասվածքների, գերծանրաբեռնվածության, արթրիտի, ռևմատիզմի նախանշան է, բայց այժմ կխոսենք ոչ թե դրա մասին, այլ՝ ինչպես անցկացնել ցավը:
Ձեզ ենք ներկայացնում ռուսական ժողովրդական բժշկության բաղադրատոմսերից մեկը: Այն ոչ միայն շատ հեշտ է պատրաստվում, այլև շատ արդյունավետ է և օգնում է առաջին իսկ օգտագործումից հետո:
Բաղադրությունը
- 1ճ/գ մեղր
- 1ճ/գ կծու մանանեխ
- 1ճ/գ աղ
- 1ճ/գ ջուր
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Այն տեղադրեք քսուքի դատարկ տուփի կամ մեկ այլ տարայի մեջ:
Օգտագործման եղանակը
Ստացված զանգվածը տարածեք ցավոտ մասերին, այնուհետև փաթաթեք պոլիէթիլենային փաթեթով և տաք շարֆով, թողեք 1.5-2 ժամ: Խորհուրդ է տրվում այս գործողությունը կատարել քնելուց առաջ, որպեսզի հոդերը բուժումից հետո կարողանան հանգստանալ: Առավոտյան լվացեք ցավող հատվածները: Գործողությունը կատարեք 4-5 օր շարունակ: Արդյունքը կզգաք առաջին իսկ օրը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը