Բաժիններ՝

Սլոթը, Կոնտեն և Էնրիկեն Globe Soccer-ի վարկածով լավագույն մարզչի հավակնորդների շարքում են

Globe Soccer Awards-ը հայտարարել է 2025 թվականի աշխարհի լավագույն մարզչի մրցանակի թեկնածուների մասին: Հայտարարությունը Globe Soccer Awards-ը տարածել է սոցիալական ցանցերում: Թեկնածուների թվում են Խաբի Ալոնսոն («Ռեալ Մադրիդ»), Միկել Արտետան («Արսենալ»), Անտոնիո Կոնտեն («Նապոլի»), Լուիս Էնրիկեն (ՊՍԺ), Հանս-Դիտեր Ֆլիկը («Բարսելոնա»), Էդի Հոուն («Նյուքասլ Յունայթեդ»), Վինսենթ Կոմպանին («Բավարիա»), Էնցո Մարեսկան («Չելսի»), Ռոբերտո Մարտինեսը («Պորտուգալիայի ազգային հավաքական») և Արնե Սլոթը («Լիվերպուլ»):

Globe Soccer Awards-ը ամենամյա մրցանակաբաշխություն է, որը գնահատում է ֆուտբոլի մեծագույն նվաճումները:

Անցյալ տարի «Ռեալ Մադրիդի» այն ժամանակվա մարզիչ Կառլո Անչելոտին դարձավ աշխարհի լավագույն մարզիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930