Կիտրոնով մեղրաջրի օգտակար հատկությունները
Առավոտյան կիտրոնով տաք մեղրաջուրը կարող է լուծել շատ առողջական խնդիրներ։ Այն շատ օգտակար է գրիպի և մրսածության ժամանակ։
Բացի այդ, 1 տարի շարունակ կիտրոնով մեղրաջուր խմողները գրանցել են հետևյալ ցուցանիշները`
1. Սեզոնային վարակներն ու մրսածությունը քեզ չեն սպառնում։ Չեն անհանգստացնում նաև ստամոքսի ցավերը։
2. Մոռացվում են նաև գլխացավերը։
3. Այլևս առավոտյան սուրճ չես խմում և արթնանում ես շատ արագ ու հեշտ։
Իսկապես կիտրոնով մեղրաջուրն ազատում է սուրճից կախվածությունից։ Եվ օրվա ընթացքում չի սպառվում մարդու էներգիան։ Կարգավորվում է նաև քունը։
Եթե այդ ըմպելիքը խորհուրդ տաք նաև ձեր մտերիմներին և ընտանիքի անդամներին, նրանք ձեզ շնորհակալ կլինեն։
Կիտրոնով մեղրաջուր պատրաստելու համար կես կիտրոնի հյութին խառնել 1թ/գ մեղր և բացել տաք, ոչ եռման ջրի մեջ։ Խմել միանգամից արթնանալուց հետո։
Այս ըմպելիքը պաշտպանում է միզուղիների ինֆեկցիաներից։
Այն նաև խթանում է մարսողական համակարգի աշխատանքը, ինչպես նաև խոնավեցնում է հաստ աղին։ Արդյունքում՝ սա դառնում է խցանումների և ցիստիտների դեմ հիանալի դեղամիջոց։ Այն նաև հիանալի միզամուղ միջոց է։
Կիտրոնն օգնում է լյարդին արտադրել ավելի շատ լեղի։ Այնպես որ, մթերքներն ավելի լավ են մարսվում, և դուք ավելի շատ սննդարար նյութեր եք ստանում։
Մեղրն օժտված է հզոր հակաբակտերիալ հատկություններով և էֆեկտիվ կերպով պաշտպանում է ցանկացած ինֆեկցիայից։
Այն նաև ստամոքսին պարտադրում է ավելի շատ հյութեր արտադրել, ինչն էլ նպաստում է թույները դուրս բերելուն։ Հենց սա կօգնի ձեզ վերահսկել քաշը։
Կիտրոնը լավ է ազդում մաշկի վրա, օգնում է մաքրել արյունը։
Դե, իսկ ջուրն էլ խթանում է կոլագենի արտադրությունը, ինչը շատ օգտակար է մաշկի համար։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ