Բարձրացնենք իմունիտետը և բուժենք հիվանդությունները
Բոլորն էլ գիտեն, որ հակաբիոտիկները թուլացնում են իմունային համակարգը, և, որ հնարավորության դեպքում պետք է հեռու մնալ դրանցից: Եթե ինչ-որ հիվանդությամբ եք վարակվել, այլընտրանք միշտ էլ կա՝ ստեղծեք ձեր անձնական հակաբիոտիկները: Դրանց ուժը կզարմացնի ձեզ:
Այս հրաշք հակաբիոտիկի բաղադրությունը բոլորովին տարօրինակ չէ, և շատ հեշտ է ստանալ: Ձեզ ենք ներկայացնում այդ հրաշք բաղադրությունը:
- 1 պճեղ սխտոր
- 2 թ/գ մեղր
- 2 թ/գ թարմ աղացած կոճապղպեղ (имбирь)
- Կես թեյի գդալ աղացած չիլի պղպեղ
- Կես թեյի գդալ դարչին
- Թարմ քամած 1 կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Քամեք կիտրոնը, հյութի վրա ավելացրեք սխտորը, կոճապղպեղը, չիլի պղպեղը և դարչինը: Խառնեք բոլոր բաղադրիչները և ավելացրեք մեղր: Խառնեք մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված խյուսը տեղավորեք տարայի մեջ և պինդ փակեք: 3 ժամ թողեք սենյակային ջերմաստիճանում, այնուհետև տեղադրեք սառնարանի մեջ: Օգտագործեք ստացված խյուսն օրական 1թեյի գդալի չափով , ցանկալի է առավոտյան՝ դատարկ ստամոքսին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը