«Միության պահանջներն այդօրինակ սերտիֆիկացիայի համար չափազանց բարձր են և ստանալ նման պատվավոր կոչում բոլորովին էլ հեշտ չէ»:
Նախարարը միաժամանակ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարեց մասնագետների հետ քննարկել և առաջարկություններ ներկայացնել հղիության վարման գործող չափորոշիչներում փոփոխություններ կատարելու, մասնավորապես` հղիության միջին ժամկետում էլեկտրասրտագրություն ներառելու մասին։
Բոլորս էլ նեգատիվ իրադարձություններից (հարաբերությունների խզում, սիրած մարդու մահ և այլն) հետո տխրություն ու թախիծ ենք զգում: Այդպիսի պահերին թվում է, թե հուսահատությունից անհնար կլինի դուրս գալ: Իսկ ինչու՞ է տխրությունն ավելի երկար տևում քան ամոթը, զարմանքը, բարկությունն ու ձանձրույթը:
Կին ղեկավարները ավելի հաճախ են առնչվում սոցիալական նախապաշարմունքների , աշխատակիցների վատ վերբերմունքի հետ: Կին ղեկավարներին հաճախ մեղադրում են վճռականության ու ինքնավստահության պակասի մեջ և նրանց որպես լիդեր չեն տեսնում, իսկ երբ կինն ունի այդ հատկությունները, նրան շարունակում են մեղադրել, այս անգամ արդեն ոչ բավարար կանացի լինելու մեջ: Սա հանգեցնում է քրոնիկ սթրեսի:
Այսօր կյանքի սպասվող միջին տևողություն 75 տարի է. սա կրկնակի շատ է 200 տարի առաջ եղած ցուցանիշից:
Մոտենում է ձմեռային արևադարձը, ցերեկային ժամերի տևողությունն օրեցօր նվազում է։ Առավոտյան դժվար է արթնանալ։ Ի՞նչ հնարքների կարելի է դիմել, որպեսզի օրը սկսեք ուրախ տրամադրությամբ։
«Ուրախ եմ Երևան այցի համար, այժմ արդեն՝ նոր դերում: Ես հնարավորություն ունեցա հանդիպելու կանանց, որոնք բախվել են ՄԻԱՎ-ի խնդրին:Նրանք զարմանալի, ուժեղ և գեղեցիկ կանայք են: Ցանկությունս մեծ է, որ հանրությունը դադարի նախապաշարմունքներով վերաբերվել նրանց, որ նրանք չվախենան օգնություն հայցել: Եվ որ օգնությունը լինի ժամանակին ու որակյալ: ՄԻԱՎ-ը չպիտի խոչընդոտի նրանց լիարժեք և երջանիկ կյանքին Հայաստանում»,- ընդգծեց Բրեժնևան: Նա կանանց կոչ արեց պարբերաբար ՄԻԱՎ-ի թեստավորում անցնել և իրենց զուգընկերներին ևս խրախուսել անելու նույնը:
Այսօր Հայաստանում շատ տարածված է վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը` այսպես կոչված զոբը: Այն պարանոցի վրա գտնվող վահանաձև գեղձի կայուն մեծացումն է: Հաճախ հանդիպում է կանանց մոտ: Հիվանդության առաջացման պատճառներից է օրգանիզմում յոդի պակասը, ինչը վահանաձև գեղձի արտադրած հորմոնի բաղադրամասերից է:
Յոդն օրգանիզմի համար կարևորագույն նյութերից է, որը, սակայն, անցկացված հետազոտությունների համաձայն՝ հաճախ չի բավականացնում մարդկանց: Ընդ որում, սա համաշխարհային տենդենց է: Խնդիրն այն է, որ մարդու օրգանիզմն ընդունակ է ինքնուրույն յոդ սինթեզել. օրգանիզմն այն կարող է ստանալ միայն մթերքներից: Օրգանիզմում յոդը պահվում է վահանաձև գեղձում՝ հորմոններ արտադրելու համար:
Նուշը վիտամին E և մագնեզիում է պարունակում: Նշի օգտագործումը ողջ օրվա համար ուժ կտա ձեզ: Իսկ սև շոկոլադում պարունակվող կոֆեինը մտավոր աշխատանքն է լավացնում և էներգիա տալիս ողջ օրվա համար:
Սննդային սոդան մի շարք օգտակար հատկանիշներ ունի: Առաջին հերթին՝ այն օգտագործվում է ատամների սպիտակեցման համար. բացի դա՝ այն օգնում է նաև այն մարդկանց, ովքեր չափազանց զգայուն լնդեր ունեն: Ատամները մաքրելու և լնդերն ամրացնելու համար անհրաժեշտ է սոդան լցնել մի փոքր թրջած ատամի խոզանակի վրա և դրանով մաքրել ատամների արանքներն ու լնդերը:
Երբ մենք սթրես ենք ապրում, ուղեղը զգալիորեն մեծացնում է իր ակտիվությունը: Դա կարող է տարօրինակ թվալ, բայց գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճնշված էմոցիոնալ վիճակում գտնվող մարդու ուղեղն ակտիվացնում է ավելի քան 70 տարբեր մասեր: Երբ մենք անհանգստացած ենք որևէ բանով կամ տխրում ենք, մենք ավելի շատ ենք մտածում, փորձում ենք խնդիրներին լուծումներ գտնել ու այլընտրանքային տաբերակներ ենք մտածում:
Վարսակի հատիկում հրաշալի ձևով հավասարակշռված են սպիտակուցները 11-18 %, ճարպերը (4-6,5%) և օսլան (մոտ 40 %)։ Հարուստ է B խմբի վիտամիններով, պարունակում է խոլին, միկրո և մակրոտարրեր։ Վարսակը հրաշալի աբսորբենտ է, մաքրում է օրգանիզմը թույներից և հեռացնում դրանք։
Նուռը քաղցր պարունակող այն եզակի մրգերից է, որոնք թույլատրվում են, նույնիսկ օգտակար են դիաբետով հիվանդների համար: Օրվա ընթացքում 4 անգամ կես թեյի գդալ նռան հյութ խմելով՝ հնարավոր է զգալիորեն նվազեցնել արյան մեջ շաքարի քանակը:
Լիմոնի մեջ մեծ քանակությամբ վիտամին C է պարունակվում, ինչը լիմոնը դարձնում է անփոխարինելի միջոց իմունիտետի ամրապնդման համար: Այս ցիտրուսի կազմի մեջ մտնում է նաև կալցիում, որը նպաստում է ուղեղի արագ աշխատանքին և նյարդային համակարգի գործունեությանը: Այն օգնում է նաև կարգավորել արյան ճնշումը: Արդյունքում՝ ստանում ես էներգիա, մաքուր մաշկ, ուժեղ իմունիտետ և ուշադրություն:
Հանրապետությունում 2013թ. ապրիլից մինչև 2014թ. նոյեմբեր «Սուրվանտա» դեղի կիրառման շնորհիվ փրկվել է վաղածին 135 երեխայի կյանք:
Նյարդային համակարգի օգնությամբ ուղեղը վերահսկում է մեր օրգանիզմի մի շարք ֆունկցիաներ: Հատկապես, երբ հատում ենք 30-ի սահմանագիծը, ամեն օր մեր օրգանիզմում մեռնում է մոտ 1000 նեյրոն, ինչն աստիճանաբար հանգեցնում է ուղեղի դանդաղ մահվան. տուժում է մանավանդ մեր հիշողությունը:
Սեքսուալ ցանկության բացակայությունը և էրեկտիլ դիսֆունկցիան հաճախ նույնպես կապված են լինում որովայնի շրջանում ճարպի չափից ավել կուտակումների հետ, իսկ ավել քաշը և մկանային հյուսվածքների նվազումը համարվում են տեստոստերոնի դեֆիցիտի լուրջ նշաններ:
Մարդն անհիշելի ժամանակներից պայքարում է կրծողների և հատկապես` առնետի դեմ, և մինչ այսօր չի կարողացել «հաղթանակ տոնել»։ Դերատիզացիա տերմինն ունի ֆրանսիական ծագում, բառացիորեն նշանակում է` «առնետազերծում», չի կորցրել իր իմաստը և օրի օրի ավելի ակտուալ է դառնում։
«Մեր աշխատանքի արդյունավետությունն արտացոլվում է հիվանդների քանակի մշտական աճով, որոնք ցանկանում են բուժվել հենց մեզ մոտ, ինչպես նաև ավելացող բարդագույն վիրահատությունների քանակով: Այժմյան ցուցանիշները հերթական անգամ հաստատում են այն փաստը, որ մեր բաժանմունքն անխոս դասվում է Գերմանիայի առաջատար ակադեմիական հաստատությունների շարքին»:
Հաշվառված հիվանդները գտնվում են պետական հոգածության ներքո, ներզատաբանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է անվճար հակադիաբետիկ դեղորայք` հաբեր եւ ազդեցության տարբեր տեւողության ինսուլիններ:
Կլիմայի կտրուկ փոփոխությունը, սթրեսը, ճանապարհորդությունները և առողջության համար այլ էքստրեմալ իրավիճակները թուլացնում են մեր իմունիտետը: Շատ կարևոր է իմանալ`ինչպես ամրապնդել օրգանիզմը և խուսափել մրսածության կրկնվող սիմպտոմներից: Հարկավոր է հիշել, որ բուժման բացակայությունը կարող է հանգեցնել խրոնիկ հիվանդությունների և առաջացնել բարդություններ: Ձեզ ենք ներկայացնում իմունիտետն ամրապնդող 6 մատչելի եղանակները:
Վարակը խոչընդոտում է նյութափոխանակումն արյունատար մեծ և փոքր անոթների պատերի և շրջապատող հյուսվածքների միջև, որի պատճառով անոթների ներքին պատերի բջիջները մահանում են։
Անգիոգրաֆիկ կենտրոնում աշխատում են հմուտ բժիշկներ, բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ, որոնք արդեն վերապատրաստվել են Հայաստանում՝ «Էրեբունի» ԲԿ-ի՝ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անվան Անգիոգրաֆիկ ծառայությունում և Ռուսաստանում՝ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի կլինիկական քիմիայի ինստիտուտի գիտնականներից քիմիկ դոկ. Գերհարդ Պյութտցը պարգևատրվել է Գերմանիայի Նեֆրոլոգիայի Միության կողմից քիմիական ավելորդ նյութերի մնացորդներից արյունը մաքրելու նորարարական մեթոդը հայտնագործելու կապակցությամբ:
Ամեն տարի նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի համաշխարհային օր, ինչը կոչված է հանրության ուշադրությունը հրավիրելու այս հիվանդությանը: Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո 2014-2016 թվականներին այն նշվելու է «Դիաբետը և առողջ ապրելակերպը» խորագրով:
Ցանկություն հայտնողները կարող են նշված օրը դիմել ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:
Ատամները հրաշալի սպիտակեցնող, փայլեցնող և հարմար միջոց են համարվում Philips Zoom!… Whitening Pen գելային հիմքով մատիտները: Այն հարմար է` ցանկացած պահի, ցանկացած վայրում, առանց ավելորդ ժամանակ կորցնելու ատամները սպիտակեցնելու և մաքրելու համար: Կարող եք օրական երկու անգամ մաքրելով` լավագույն արդյունք ստանալ:
Կարիես, լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտ, բորբոքում և ցավ, ատամների շարժունություն: Այս վիճակներն այնպես են տարածված, որ թվում է, թե ծնվում ենք դրանց հետ այնպես, ինչպես տարածված է այն լեգենդը, թե բերանի խոռոչի հիվանդությունների զարգացմանը գլխավորապես նպաստում է ժառանգականությունը և գենետիկան: Սակայն դա այդպես չէ:
Այն ախտաբանական պրոցես է, որը բնորոշվում է ատամի կարծր հյուսվածքների կրազրկումով և փափկեցումով՝ հետագա դեֆեկտի առաջացմամբ: Ատամի կարիեսն ամենատարածված հիվանդություններից է. դրանով տառապում է երկրի բնակչության 80-100%-ը: