Բնական միջոցով ազատվեք սակավարյունությունից

Չափազանց շո՞ւտ եք հոգնում: Դժվա՞ր եք կենտրոնանում: Միշտ մրսո՞ւմ եք: Այս ամենը սակավարյունության նշաններ են, հիվանդություն, որը հայտնվում է, երբ բջիջները բավականաչափ թթվածին չեն ստանում:

Սակավարյունության  հիմնական տեսակն արտահայտվում է օրգանիզմում երկաթի պակասով: Երկաթն անհրաժեշտ է հեմոգլոբինի արտադրության համար: Հեմոգլոբինը թթվածին է հասցնում արյուն, իսկ այս հանքանյութի պակասը կարող է բացասական ազդեցություն ունենալ արյան գնդիկների վրա:

Ձեզ ենք ներկայացնում ժողովրդական բժշկության բաղադրատոմսերից մեկը, որը կարգավորում է արյան մեջ երկաթի քանակությունը, այդպիսով՝ կանխարգելելով  սակավարյունությունը և անդադար հոգնածությունը: Օգտագործեք այն և արդյունքն անմիջապես կզգաք:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 400 գ մեղր
  • 50գ եղինջի սերմեր
  • 2 կիտրոն
  • 100գ լավ մանրացված նուշ

Պատրաստման եղանակը

Մանրացրեք նուշը, քամեք կիտրոնը: Մեծ տարայի մեջ խառնեք մեղրը, եղինջի սերմերը, կիտրոնն ու նուշը: Լավ խառնեք, այնուհետև ստացված զանգվածը տեղադրեք ապակե տարայի մեջ և տեղադրեք սառնարանում:  Ստացված զանգվածն օգտագործեք օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ: Առնվազն մեկ ամիս անց կզգաք արդյունքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս