Ուղեղը դանդաղ սպանող 10 վնասակար սովորություններ
Ուղեղը մարդկային օրգանիզմի կարևորագույն օրգանն է։ Առանց նրա ապրել հնարավոր չէ։ Իսկ երբ 21-րդ դարում շատ մասնագիտություններ կապված են ուղեղի աշխատանքի հետ, այն առավել քան նախկինում է մեզ անհրաժեշտ։
Ուրեմն պետք է այն աչքի լույսի պես պահել։ Իսկ մենք հաճախ չենք խնայում այն։ Գոյություն ունեն վնասակար սովորություններ, որոնք դանդաղ, բայց հաստատուն կերպով քայքայում են մեր ուղեղը։
1. Նախաճաշից հրաժարվելը- Չնախաճաշող մարդկանց արյան մեջ շաքարի պարունակության մակարդակը բավականին ցածր է, ինչն էլ տանում է գլխուղեղի ակտիվության նվազմանը։
2. Շատակերություն- Եթե դու քեզ թույլ ես տալիս շատ ուտել, քո օրգանիզմն արյունատար անոթներում և գլխուղեղի անոթներում խոլեստերին է կուտակում։ Վտանգավոր է։
3. Ծխելը- Ծխախոտը վնաս է հասցնում ուղեղի աշխատանքին և սպանում է գլխուղեղի բջիջները։ Իսկ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխելն Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը կարող է լինել։
4. Շաքարի՝ չափազանց շատ քանակությամբ օգտագործումը- Որքան շատ շաքար օգտագործեք, այնքան շատ տոքսիններ ու ավելորդ քաշ կհավաքեք, և օրգանիզմում քիչ օգտակար նյութեր կլինեն։
5. Օդի աղտոտումը- Այս գործոնը քեզանից քիչ է կախված, բայց դու պետք է իմանաս, որ եթե ուղեղին թթվածինը չի հերիքում, նրա աշխատանքն էականորեն դանդաղում է։
Իսկ դրանից հետևում է, որ որքան օդը կեղտոտ է, այնքան քիչ է ակտիվ քո գիտակցությունը։
6. Անքնություն- Քնի պակասը հանգեցնում է գլխուղեղի բջիջների մահացմանը։
7. Ալկոհոլ և թմրանյութեր- Սրանք հանգեցնում են գլխուղեղի անդառնալի խանգարումների։
8. Հիվանդ ժամանակ աշխատելը- Երբ մարդը հիվանդանում է, ինտենսիվ մտավոր աշխատանքը վնաս է պատճառում ուղեղի գործունեությանը, քանի որ այս դեպքում օրգանիզմն օգտագործում է հիվանդության դեմ պայքարի բոլոր ռեսուրսները։ Հիվանդ ժամանակ ուղեղը բավարար թթվածին չի ստանում։
9. Խթանման և զարգացման բացակայությունը- Ուղեղին անընդհատ զարգանալ է հարկավոր: Այդ պատճառով էլ հեռուստացույց դիտելու կամ ինտերնետում ժամանակ սպանելու փոխարեն՝ գիրք կարդա, խաչբառ լուծիր կամ շախմատ խաղա։
10. Չխոսկանությունը- Խոսելը նույնպես ուղեղի աշխատանքը խթանելու տարբերակներից մեկն է։ Զրուցելով՝ դու հիշում ես փաստեր և հաճախ նոր բառեր ու արտահայտություններ սովորում՝ այդպիսով մարզելով ուղեղդ և նրան տրամադրելով մշտատև ակտիվության։
Ուղեղը մեր հարստությունն է։
Խնայեք այն և ազատվեք նրա աշխատանքը խաթարող վնասակար սովորություններից։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ