Բանջարեղեն, որը խորհուրդ է տրվում քաղցկեղով հիվանդներին
Եթե ցանկանում եք օգտվել գազարի բոլոր օգտակար հատկանիշներից, ուտելուց առաջ ջերմային մշակման ենթարկեք այն: Թարմ բանջարեղենի մեջ միայն 3% բետա-կարոտին կա, սակայն եփելիս դրա տոկոսային քանակությունը հասնում է 40%-ի:
Գազարի գույնը ցույց է տալիս, թե որքան բետա-կարոտին է պարունակվում բանջարեղենի մեջ: Գազարում առկա K, C, E, B1, B2, B3, B6 վիտամինները, ֆոլաթթուները, ֆոսֆորը, կալիումը, մագնեզիումը և մոլիբդենն են ապահովում բետա-կարոտինի առկայությունը:
Գազարը նաև հարուստ է հակաօքսիդանտներով:
Բետա-կարոտինն ամրացնում է իմունիտետը, պաշտպանում բորբոքումներից և քաղցկեղից: Բետա-կարոտինի կանոնավոր օգտագործման դեպքում կնվազեցնեք գլաուկոմայի և կատարակտի առաջացման ռիսկը, կպաշտպանեք և կլավացնեք տեսողությունն ու կնվազեցնեք կարճատեսությունը, հատկապես՝ երեխաների մոտ:
Բետա-կարոտինի օրական չափաբաժինը ծխողների մոտ կնվազեցնի թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Գազարի կանոնավոր օգտագործման oգուտները
- Նվազեցնում է կաթվածի ռիսկը 40%-ով
- Պաշտպանում է տեսողությունը
- Լավացնում է մարսողության և լյարդի գործունեությունը
- Պաշտպանում է քաղցկեղի մի քանի տեսակներից
- Պաշտպանում է սրտի և արյունատար անոթների աշխատանքը
- Ամրացնում է իմունիտետը
- Օգնում է փորկապության ժամանակ
- Լավացնում է մաշկի տեսքը
- Մաքրում է օրգանիզմը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը