Ազատվեք մարմնի անցանկալի բծերից
Բծերը մաշկի մակերեսին ի հայտ եկած սպիներն են, որոնք հայտնվում են արագ քաշ հավաքելու և կորցնելու, հղիության կամ հորմոնային փոփոխությունների արդյունքում: Բնական է, որ յուրաքանչյուր կին ցանկանում է ազատվել դրանցից: healthyfoodstar.com-ը ներկայացրել է բնական միջոցներով պատրաստված մի խառնուրդ, որը կօգնի մեկ ամսվա ընթացքում հասնել ցանկալի արդյունքի:
Բաղադրություն
- 250 գրամ աղ
- 250 գրամ շաքարավազ
- 100 մլ արմավենու յուղ (կարող եք նաև օգտագործել բուսական այլ յուղեր)
Պատրաստման եղանակ
Խառնեք բոլոր բաղադրիչները: Ստացված խառնուրդը քսեք վնասված հատվածներին և տրորեք: Դրանից հետո խոնավեցնող քսուք քսեք այդ հատվածներին և լոսյոնով մաքրեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը