Թուրքիան մտադիր է սպառազինության համակարգերի արտահանման ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի
Հունական առաջատար կայքերից մեկում` Haber.aero-ում Թուրքիայի ռազմարդյունաբերության վերաբերյալ հոդված է հրապարակվել։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
«Թուրքիայի ռազմարդյունաբերությունն արագացնում է արտահանումը» վերնագրով հոդվածում նշվում է, որ թուրքական ռազմարդյունաբերական զրահապատ մեքենաներ արտադրող առաջատար «Otokar» ընկերությունը Ռումինիայի հետ կնքել է 857 մլն եվրո արժողությամբ համաձայնագիր։ Հունական մամուլը նշում է, որ այդ համաձայնագիրը ճանապարհ է հարթել, որպեսզի այդ ընկերությունը մուտք գործի եվրոպական շուկա։
Նշվում է, որ Թուրքիայի սպառազինության համակարգերի արտահանումը գերազանցել է 7.1 մլրդ դոլարը և մտադիր են այդ ցուցանիշը հասցնել 10 մլրդ դոլարի։ Մասնավորապես շեշտվում է, որ Թուրքիան վաղուց է ցանկանում դիտարկվել որպես լուծում Եվրոպայի սպառազինության մեջ ու կարծես թե, պատրաստ է պաշտպանական ճարտարապետությունից մասնաբաժին ստանալ։

