Չինական բուժիչ բաղադրատոմս
Healthylifetricks կայքը ներկայացնում է չինական մի բաղադրատոմս, որը կարելի է շատ հեշտ պատրաստել տնային պայմաններում:
Այս ըմպելիքն օրգանիզմից դուրս է բերում վատ բջիջներն ու կանգնեցնում դրանց աճը: Դրա պատրաստման համար ձեզանից կպահանջվի կես ճակնդեղ (եթե ճակնդեղը մեծ է) կամ մեկ ամբողջ՝ եթե փոքր է, 2 գազար և խնձոր:
Ճակնդեղը, գազարներն ու խնձորը կտրատեք մի քանի կտորների: Ճակնդեղը հյութաքամիչի մեջ լցրեք, այնուհետև լցրեք ապակե բաժակի մեջ և դրեք սառնարանը: Ապա ճակնդեղի հյութին ավելացրեք գազարի և խնձորի հյութերը: Հյութը պետք է խմել նախաճաշից 30-40 րոպե առաջ:
Շատ կարևոր է բոլոր բաղադրիչները միանգամից իրար չխառնելը: Հետևեք բաղադրությանը՝ առանց որևէ բան փոփոխելու: Սկզբում քամեք ճակնդեղը և թողեք մնա սառնարանում՝ բաց ապակե տարայում: Այս կեպ հեռացնում եք ճակնդեղի վատ տարրերը, որոնք կարող են սրտխառնոց, փսխում կամ գլխապտույտ առաջացնել: Երբ այս բոլոր տարրերը փոխազդում են թթվածնի հետ, կողմնակի ազդեցություններ չեն առաջացնում:
Ըմպելիքը, ապացուցված է, որ օգնում է հետևյալ առողջական խնդիրների դեպքում:
- Կանխարգելում է չարորակ բջիջների տարածումը:
- Կանխարգելում է լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի հիվանդություններն ու օգնում է խոցերի բուժման գործում:
- Ամրացնում է իմունիտետը, օրգանիզմից դուրս բերում վնասակար տարրերը և լավացնում մարսողական համակարգի աշխատանքը:
- Վերացնում բերանի տհաճ հոտը:
- Նվազեցնում է կանացի ցավերը:
- Բարձրացնում է արյան կարմիր գնդիկների մակարդակը և նվազեցնում խոլեստերինը:
- Նվազեցնում է արյան ճնշումը և կարգավորում արյան անոթների աշխատանքը:
- Լավ է ազդում վահանագեղձի վրա
- Լավացնում է մաշկը:
- Հրաշալի է ավելորդ քաշը կորցնելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը