Շատ արագ վերացրեք դեմքի սև կետերը
Եթե ցանկանում եք ունենալ հարթ և փափուկ մաշկ՝ հետևեք healthonlinecentral կայքի առաջարկած բնական բաղադրատոմսին:
Բաղադրատոմսի հիմնական բաղադրիչները մեղրն ու սոդան են:
Մեղրն օգնում է ազատվել բակտերիաներից և փակում է մաշկի ծակոտիները՝ մաշկը դարձնելով էլաստիկ և թարմ, բացի այդ« օգնում է ազատվել սև կետերից:
Սոդան բնական մաշկը շերտազատող միջոց է, որը նվազեցնում է մաշկի գրգռվածությունն ու լավացնում արյան շրջանառությունը: Այս դիմակի լավագույն հատկանիշն այն է, որ այն հարմար է բոլոր տեսակի մաշկերի համար:
Բաղադրություն
- 1թ/գ սոդա
- Կես թ/գ մեղր
- 1թ/գ ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան՝ մինչև համասեռ զանգված ստացվի: Ստացված դիմակը քսեք նախօրոք մաքրված դեմքին և թողեք մնա 10 րոպե, ապա աղբյուրի ջրով լվացեք դեմքը:
Այս գործողությունը կատարեք շաբաթը մեկ անգամ՝ մաշկը հարթ, փայլուն և գեղեցիկ պահելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը