113-ամյա մարդը խորհուրդ է տալիս օգտագործել միայն 5 բաղադրիչ
Բերնարդո Լապալոն, ով արդեն 113 տարեկան է, կարողանում է հանգիստ տեղաշարժվել, հոգ է տանում ինքն իր մասին: Նա նաև հոգ է տանում իր մտավոր առողջության մասին՝ կարդալով բազմաթիվ գրքեր և լուծելով խաչբառներ:
Ամեն օր նա մոտ 2.5 կմ քայլում է, պահպանել է իր ատամներն ու ունի ընդամենը մի քանի կնճիռ: Հնարավոր է, որ այս ամենի հիմնական պատճառը ժառանգականությունն է, ինչպես նշում է Բերնարդոն, քանի որ իրենց ընտանիքում բոլորը երկարակյաց են եղել: Իր տատիկն ապրել է 107 տարի, իսկ մայրը՝ 105: Սակայն Բերնարդոն նաև նշում է, որ երկարակեցության լավագույն բանալին սննդարար ուտելիքներ ուտելն է, ինչպես խորհուրդ էր տալիս իր հայրը: Իր խոսքերով՝ լավագույն միջոցը թարմ մրգեր և բանջարեղեններ ուտելն է, շատ ջուր խմելն ու լավ քնելը:
Բերնարդոն խորհուրդ է տալիս բաղադրիչներ, որոնք պետք է ուտել ամեն օր.
1. Բնական մեղրը հարուստ է հակաօքսիդանտներով: Մեղրը օգնում է օրգանիզմին պայքարել տարբեր հիվանդությունների դեմ: մեղրը բնական քաղցավենիք է և սննդարար դեղամիջոց: Այս բաղադրիչը կարող է նաև օգտագործվել՝ որպես դեմքի և մարմնի դիմակ, լավացնում է մաշկը և պահպանում երիտասարդ տեսքը:
2. Դարչինը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, վատ խոլեստերինի մակարդակը, հանգստացնում բորբոքումները և ինֆեկցիաները, լավացնում մարսողությունը:
3. Սխտորը դարեր ի վեր օգտագործվել է՝ որպես արյան ճնշումն իջեցնող և վատ խոլեստերինի մակարդակը կարգավորող միջոց: Սխտորը նաև կանխարգելում է սրտի հիվանդություններն ու ունի հակաքաղցկեղային հատկանիշներ:
4. Ձիթապտղի յուղն առողջարար յուղ է, քանի դեռ այն չեք տաքացրել: Այն հարուստ է մոնոհագեցված ճարպերով, նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկը:
5. Մուգ շոկոլադը պարունակում է առնվազն 70% կակաո և հրաշալի է ընդհանուր առողջության համար: Շոկոլադը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են սրտային հիվանդություններից, շոկոլադը նաև նվազեցնում է խոլեստերինը և արյան ճնշումը, բարձրացնում արյան հոսքը՝ արյան անոթներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը