Պարզ միջոցներ՝ սթրեսից ազատվելու համար
Զգում եք, որ չափազանց շատ պարտականություննե՞ր ունեք, սակայն չունեք բավականաչափ ժամանակ դրանց համար: Ձեզ թվում է՝ ուր որ է՝ կխելագարվե՞ք: Ուրեմն սթրեսի մեջ եք:
Սթրեսը մեր մարմնի բնական պաշտպանական ռեակցիան է այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մեր կյանքում: Սա տեղի է ունենում այն իրավիճակների դեպքում, երբ վախենում ենք. ահա թե ինչու՝ մեր մարմնի որոշ ֆիզիոլոգիական ռեակցիաներ պատրաստվում են պայքարել կամ փախչել այս իրավիճակներից:
Սթրեսի առաջին նախանշաններն են՝ քրոնիկ հոգնածությունը, հյուծվածությունը, ֆիզիկական վատ վիճակը, ցինիզմը, նեգատիվ տրամադրվածությունը, նյարդային վիճակը, բարկությունը, առանց պատճառի չափազանց շատ անհանգստությունը, հաճախակի գլխացավերը, հանկարծակի քաշի կորուստը կամ ձեռքբերումը, անքնությունը, դեպրեսիան, շնչառության դժվարությունը, ձեռքերի դողը, և այլն:
Ի՞նչ անել այս դեպքում
- Սպորտով զբաղվեք: Ֆիզիկապես և մտավոր ավելի լավ կզգաք ձեզ:
- Շաբաթական առնվազն 3 անգամ արեք բաներ, որոնք ձեզ երջանկացնում են:
- Օրական առնվազն մեկ անգամ ձեզ համար ժամանակ գտեք:
- Դրական մտածեք: Հավատացեք ձեր ուժերին և կարողություններին:
- Ազատվեք սթրեսից՝ ականջները մերսելու միջոցով:
Ականջները շատ զգայուն են, և դրանք մերսելով՝ կարող եք հանգստանալ:
1. Պառկեք մեջքի վրա, ձեռքերը դրեք ականջներին, փակեք աչքերը և 5 անգամ խորը շունչ քաշեք: Ապա շրջանաձև շարժումներով մերսեք ականջի խեցիի ներքին մասը ցուցամատով մոտ 2 րոպե: Վերջապես արագացրեք շարժումները և կրկնեք վարժությունը 5 անգամ: Ամեն անգամ, այս վարժությունը կատարելուց առաջ, խորը շունչ քաշեք, ապա արտաշնչեք:
2. Բռնեք ականջի վերևի մասը՝ բթամատով, իսկ ցուցամատը դրեք ներսի հատվածում: Այսպես մերսեք ականջները վերևից ներքև և զգուշորեն ականջի բլթակները 3անգամ ձգեք վերև և ներքև: Ավարտեք գործողությունը՝ ականջի հետևի հատվածի մերսումով: Ցուցամատը դրեք ականջի վերևի հատվածի ետևի մասում և զգուշորեն սեղմեք՝ մատները ներքև իջեցնելով: Գործողությունը կրկնեք 3 անգամ:
Մասնագետները խորհուրդ են տալիս կենտրոնանալ ականջի որոշակի հատվածների վրա՝ կախված նրանից, թե ինչ առիթով եք սթրեսի ենթարկվել:
Ականջի վերևի հատվածը մերսելով՝ լավացնում եք բլթակներում արյան շրջանառությունը, հանգստացնում ռևմատիկ հիվանդությունները, այս գործողությունը դրական ազդեցություն ունի ոտքերի և հոդերի վրա:
Ականջի միջին մասը մերսելով՝ նվազեցնում եք մարսողական համակարգի խնդիրները, կանխարգելում փորկապությունը և լավացնում ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, հաստ աղիի և բարակ աղու ֆունկցիան: Այս հատվածները մերսելը լավացնում է նաև նյարդային համակարգը:
Ականջի բլթակները մերսելն օգնում է հանգստացնել գլխացավերը, պարանոցի և ուսերի ցավերը, օգնում է նաև լավ կենտրոնանալ և պայքարել միգրենի դեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը