«Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգները Ստեփանակերտում վիրահատություններ են իրականացնում
ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով կրկին Ստեփանակերտում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենի ծննդօգնության գծով տեղակալ Անդրանիկ Պողոսյանը:
artsakhpress.am-ի փոխանցմամբ՝ վաղ առավոտվանից «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» Երևանից ժամանած բժիշկներն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ հետազոտում են հիվանդներին, տեղում կատարում անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Այցի ընթացում նախատեսվում են նաև լապարասկոպիկ վիրահատություններ, որոնք կատարվում են տեղի մասնագետների հետ միասին:
Հիշեցնենք, որ կենտրոնը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով, ինչը հնարավորություն է ընձեռում տեղում կատարել բոլոր տեսակի հետազոտություններն ու միջամտությունները: Մասնագիտական խորհրդատվություն են ստանում ինչպես նախապես հերթագրված, այնպես էլ ուղղակի դիմած հիվանդները` տարիքից ու առողջական խնդիրներից անկախ: Հարկ է նշել, որ նման այցերը շարունակական բնույթ են կրելու:
Երևանից ժամանած մասնագետները վաղը ևս կաշխատեն և կհետազոտեն նոր հիվանդների: