Կիվին կանխարգելում է բազմաթիվ հիվանդություններ
Կիվին ամենաառողջարար և ամենահամեղ մրգերից մեկն է աշխարհում: Այն ծագումով հարավային Չինաստանից է: Այս արևադարձային միրգը Չինաստանի ազգային խորհրդանիշն է: Այս քաղցր մրգի համը նման է արքայախնձորի, բանանի և ելակի համի համադրությանը:
Կիվին ունի բազմաթիվ սննդարար առավելություններ: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ինչն օգտակար է մաշկի և այլ հիվանդությունների դեպքում: Կիվին հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, ֆիտոքիմիկատներով և այլ սննդարար տարրերով, որոնք պահպանում և լավացնում են առողջությունը:
Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ սննդարար տարրերի շնորհիվ՝ կիվին հրաշալի կերպով լավացնում է մեր առողջությունը, ինչպես նաև՝ օգնում է բուժել և կանխարգելել մի քանի հիվանդություններ և առողջական խնդիրներ:
Կիվին պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և հակաօքսիդանտ պոլիֆենոլներ:
Կիվի սննդարար հատկանիշները
Կիվիում առկա պոլիֆենոլներն ունեն հակաօքսիդանտ կարողություն և կանխարգելում են ազատ ռադիկալների առաջացումն օրգանիզմում, որոնք կարող են մի քանի հիվանդութուններ առաջացնել և վնասել բջիջները:
Կիվին կանխարգելում է Պարկինսոնի հիվանդության առաջացրած առողջական խնդիրները, օրինակ՝ աթերոսկլերոզ, Ալցհեյմերի հիվանդություն, և այլն:
Օրական 2-3 կիվի ուտելով՝ կլավացնեք սրտանոթային համակարգը: Կիվին կարգավորում է արյան ճնշումը, պաշտպանում է սիրտն ու արյան անոթները, նվազեցնում է այնպիսի հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են՝ սրտանոթային հիվանդությունները, աթերոսկլերոզը և կաթվածը:
Կիվին նաև պայքարում է քաղցկեղի դեմ, քանի որ պարունակում է լուծվող մանրաթելեր, ինչը նշանակում է, որը այն հրաշալի բնական լուծողական է: Կիվին հարուստ է վիտամին A-ով, K-ով, C-ով և E-ով: Այս հրաշալի միրգը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, մանրաթելերով, կալիումով, մագնեզիումով: Կիվին խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր տառապում են շաքարախտով, քանի որ այն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը