
Դեղձը՝ քաղցկեղը կանխարգելելու միջո՞ց

Ըստ healthylifetricks.com-ի՝ Վաշինգտոնի համալսարանի դասախոս Ջուլիանա Նորատտոն (Giuliana Noratto) պնդում է, որ օրական 3 դեղձը շատ կարճ ժամանակահատվածում կարող է սպանել քաղցկեղի բջիջները:
Պրոֆեսոր Նորատտոն բացահայտել է, որ երբ քաղցկեղի բջիջները բախվում են պոլիֆենոլին, որը դեղձի բաղադրության մեջ մտնող տարր է, ինքնուրույն ապաակտիվանում են:
Կանանց մոտ ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակը կրծքագեղձի քաղցկեղն է: Նորատտոն և իր թիմի անդամներն առաջարկում են պարզ և հասանելի մի մեթոդ՝ սննդակարգին ամեն օր 3 դեղձ ավելացնելը:
Դեղձը՝ որպես սննդային թերապիա
Դեղձի ազդեցությունը կրծքագեղձի քաղցկեղի բջիջների վրա ստուգելու համար, նրանք սկզբում քաղցկեղի բջիջները ներարկեցին մկներին, ապա ներարկեցին դեղձի մզվածք: Մեծ քանակությամբ պոլիֆենոլ մկներին տալուց հետո, հետազոտողները նկատեցին, որ քաղցկեղի բջիջների աճը մկների մոտ կանգնել է:
12 ժամ անց հետազոտողները նկատեցին, որ այն մկների մոտ, որոնց մեծ քանակությամբ պոլիֆենոլ էին ներարկել, քաղցկեղի տարածման համար պատասխանատու ավելի քիչ արյան անոթներ էին արտադրվում:
Դեղձի բաղադրության մեջ մտնող տարրերն ունեն քաղցկեղի բջիջների դեմ պայքարող և կանխարգելող ազդեցություն:
Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ քլորոգենիկ և նեոքլորոգենիկ պոլիֆենոլներ: Նորատտոն ապացուցեց, որ այս երկու պոլիֆենոլները պատասխանատու են կրծքագեղձի քաղցկեղի բջիջները սպանելու համար:
Բացի կրծքագեղձի քաղցկեղից, հետազոտությունները ցույց են տվել, որ պոլիֆենոլը կարող է կանխարգելել այլ տեսակի քաղցկեղների տարածումն ու զարգացումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը