Ճապոնացիների երկարակեցության իրական պատճառն առողջապահական ծրագրերն են
Անառարկելի է, որ ճապոնական ավանդական բաղադրատոմսերով պատրաստված բրնձի շիլան, կանաչ թեյով և համեմունքներով ըմպելիքները, օմեգա-3 չհագեցված ճարպերով ու յոդով հարուստ սուշին և այլն զգալիորեն նպաստում են առողջության պահպանմանը և դանդաղեցնում են ծերացման ընթացքը։
Սակայն այս ամենը միանշանակորեն չէր կարող բերել կյանքի տևողության նման աննախադեպ աճի։
Մեղվի կաթ, նույնն է` ապիլակ
Մեղվի կաթն արտադրում են 7-15 օրական կերակրող մեղուները։ Աշխատող մեղուներին սնում են կաթով 1-3 օր, կերակրողներին` 5 օր, մայր մեղուն մեղվակաթ է ստանում մինչև իր կյանքի վերջը և ապրում է 5-6 տարի, իսկ աշխատող մեղուն` ընդամենը 5-6 շաբաթ։
2011թ. ապրիլի 26-ին «168 Ժամում» հրապարակվեց «Սննդամթերքի թագուհին» նյութը (հեղինակ` Ջուլիետա Սահակյան), որտեղ նկարագրված է, թե ինչպես է մարդը վերցնում ու պահեստավորում այդ արժեքավոր նյութը, որն օգտագործվում է թվով 70 հիվանդությունների բուժման ընթացքում։
Արտադրվում են «Ապիլակ» դեղահաբեր, յուրաքանչյուրի մեջ կա 10 մգ մեղվակաթ։
Ճապոնիան մեծ քանակությամբ մեղվակաթ է ներկրում և պահածոյացնում նաև ներքին մեղվաբուծության շնորհիվ։
Ըստ պետական ծրագրի` ճապոնացիները «վայելում» են այս աուտոիմունային հակամարգինները ճնշող անաբոլիկը` շինարար։
Կաթնաթթվային մթերք
Ճապոնացիները, ի տարբերություն արևմտյան երկրների բնակչի, երկու անգամ քիչ միս են օգտագործում, անհամեմատ ավելի քիչ կաթ և կարագ։
Սակայն երկիրը ներկրում է «Բուլղարիկում» կաթնաթթվային մթերքը, որը տեղափոխվում է ըստ հատուկ մշակված չվացուցակի (տե՛ս «Բիոմթերքներ» «168 Ժամ». 05.03.2013թ.)։
Լորի ձու
Ճապոնիայում լորաբուժությունն ունի ավելի քան հազար տարվա պատմություն, լորի ձուն վաճառվում է ցանկացած առևտրի կետում և սպառվում աստղաբաշխական քանակներով։
Դպրոցականներին դասերից առաջ պարտադիր լորի երկու ձու են ուտեցնում. դա նպաստում է երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացմանը։
Լորի ձուն լավացնում է տարեց մարդկանց լսողությունը և տեսողությունը. Խմում են 2-ական ձու` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Իջեցնում է ճնշումը. Առաջին 3 օրը խմում են 3-ական ձու` նախաճաշից առաջ, հաջորդ 22 օրը` 5-ական։
Բրոնխիտի, ասթմայի և թոքերի տուբերկուլյոզի դեպքում շարունակվում է 50 օր։
Վիտամին K2
Հայտնաբերվել է ընդամենը 25 տարի առաջ, հասկանալի է, որ հետազոտությունները կարող են բավականին երկար ժամանակ պահանջել, իսկ Ճապոնիայում արդեն մշակվել է K վիտամինային կոմպլեքս պարունակող սննդային հավելում, որի օգտակարությունն անիմաստ է նույնիսկ քննարկել։ Գիտնականները հաշվարկել են, որ 45 մկգ խմելու դեպքում 10 անգամ նվազում է ցիռոզի զարգացման հավանականությունը։ Հավելումը պարտադիր պետք է խմեն բոլորը։
Ազգային գաղափարախոսություն
Ճապոնացիների ազգային կրոնը` սինտոն, ունի հազարամյակների պատմություն. պաշտում են իրենց նախնիների հիշատակը, բնական երևույթների շրջակա միջավայրի իրերի աստվածություններին, որոնց թիվը մոտ 8.000.000 է։
Արևի աստվածուհի Ամատերասը, ըստ լեգենդի, գոյացել է Իդզանագի աստծու ձախ աչքի վրայի ջրի կաթիլներից: Համարվում է, որ արքայական ընտանիքն այդ աստվածուհու շառավիղն է։
Ըստ հավատալիքի` մարդու յուրաքանչյուր բջիջ պետք է մաքրվի ջրի օգնությամբ։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: