Ամրացրեք իմունիտետն ու մաքրեք օրգանիզմի տոքսինները
Եթե ձեր օրգանիզմը ծանրաբեռնել եք ճարպոտ, քաղցր կերակուրներով կամ ալկոհոլով, և հոգնածություն ու էներգիայի պակաս եք զգում, միակ բանը, որ ձեզանից կպահանջվի, healthyfoodstar կայքի առաջարկած բաղադրատոմսն է, որը մաքրում է օրգանիզմն ու լավացնում իմունային համակարգը:
Կիտրոնով մաքրումն ամենաօգտակարն ու ամենաարդյունավետն է: Այն լավացնում է իմունիտետը, մաքրում տոքսինները:
Բաղադրություն
• մեկ կիտրոնի թարմ քամած հյութ
• 300մլ աղբյուրի ջուր
• դարչինի 1 ձողիկ կամ դարչինի մի փոքր փոշի
• մի պտղունց չիլի
• 1թ/գ մեղր
Բոլոր վերը նշված բաղադրիչները խառնեք ջրի մեջ և կստանաք լավագույն և ամենահամեղ լիմոնադը, որը կամրացնի իմունային համակարգն ու կմաքրի օրգանիզմի տոքսինները: Այս լիմոնադը պետք է խմել ամեն օր: Դարչինը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, չիլին լավացնում է օրգանիզմի բնական ջերմությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը