Բաժիններ՝

Գիտնականները բացատրել են, թե ինչով է գել լաքը վտանգավոր հղիների համար

Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները նշել են, որ գել լաքը կարող է վտանգավոր լինել հղիների առողջության համար: Այս մասին հայտնում է Gazeta.Ru-ն։

Մասնագետների կարծիքով՝ ապագա մայրերը գոնե հղիության առաջին եռամսյակում պետք է ձեռնպահ մնան գել լաքից և մատնահարդարումից։ Այս ժամանակահատվածում ձևավորվում են ապագա երեխայի կենսական օրգանների համակարգերը: Լաքի քիմիական բաղադրիչները երեխայի համար կարող են լինել պոտենցիալ ալերգեններ:

Բացի այդ, կանայք առաջին եռամսյակում սովորաբար տառապում են տոքսիկոզից: Եղունգների խնամքի գելերն ու լաքերը սովորաբար սուր հոտ ունեն, ինչը կարող է հանգեցնել ինքնազգացողության վատթարացման։

Բացի այդ, գել լաքը կարող է վտանգ ներկայացնել ալերգիայով տառապողների համար, այնպիսի ագրեսիվ բաղադրիչների պարունակության պատճառով, ինչպիսիք են մեթիլակրիլատը, իզոպրոպիլային սպիրտը և կոնսերվանտ բուտիլացված հիդրոքսիանիզոլը:

Կարդացեք նաև

Պերմի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները նշել են, որ պետք է խուսափել տոլուոլով և դիբուտիլֆտալատով լաքերից։ Տոլուոլն օգտագործվում է արտադրանքի հեղուկությունը բարելավելու համար: Դրա երկարատև ազդեցությունը բացասաբար է անդրադառնում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով գլխացավեր, գլխապտույտ և վերարտադրողական ֆունկցիայի խանգարում։ Դիբուտիլֆտալատը լաքերին ավելացված միջոց է՝ փխրունությունը կանխելու համար:

Այն կարող է առաջացնել մաշկի գրգռում և ճնշել նյարդային և իմունային համակարգերը:

Տեսանյութեր

Լրահոս