Երբ է ցածր զարկերակային ճնշումը կյանքի համար վտանգավոր
Զարկերակային ճնշման կտրուկ անկումը պետք է տագնապ առաջացնի, եթե դա առաջին անգամ է տեղի ունեցել. «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում այս մասին ասել է սրտաբան Նատալյա Գավրիլյուկը:
Ըստ բժշկի՝ 90/60 միլիմետր սնդիկի սյունը համարվում է պայմանականորեն վտանգավոր ճնշում: Որոշ մարդկանց համար նման ցուցանիշները նորմալ են՝ պայմանավորված վեգետատիվ նյարդային համակարգի բնութագրերով: Մասնավորապես, սա վերաբերում է երիտասարդ նիհար աղջիկներին:
Այնուամենայնիվ, եթե ձեր զարկերակային ճնշումն առաջին անգամ կտրուկ ընկել է, անհրաժեշտ է հնարավորինս շուտ գնալ հիվանդանոց:
«Բացի այդ, սառը քրտինքի, կրծքավանդակի ցավերի, շնչարգելության և տախիկարդիայի հետ, գուցե նույնիսկ գիտակցության կորստի դեպքում նույնպես պետք է անհապաղ այցելել բժշկի»,- բացատրել է սրտաբանը:
Սուր հետևանքները բացառելու համար անհրաժեշտ է բժշկական օգնություն. բժիշկը դրանց շարքին է դասել սրտի կաթվածը, թոքային էմբոլիան, կյանքին սպառնացող ռիթմի խանգարումներ և ուղեղի կաթվածը:
Գավրիլյուկը նշել է, որ ճնշումը նվազեցնելու համար դեղերի գերդոզավորումը նույնպես պահանջում է շտապ հոսպիտալացում: Սա վերաբերում է այն դեպքերին, երբ հիպերտենզիայով տառապող անձի մոտ մեծ քանակությամբ դեղամիջոցներից հետո, նկատվում է ոչ բնորոշ հիպոթենզիա: Այս վիճակը կարող է մահացու լինել:
«Դեղորայքային հիպոթենզիան բավականին վտանգավոր է։ Հետևաբար, եթե զարկերակային ճնշման իջեցումը կապված է ընդունված հակահիպերտենզային դեղամիջոցների ավելցուկի հետ, այս դեպքում ևս կարելի է խոսել նաև շտապ հոսպիտալացման մասին»,- ամփոփել է բժիշկը: