
Հերքվել են 8 ժամ քնի առավելությունները

Օրական 8 ժամ քնելու խորհուրդը համընդհանուր և օգտակար չէ բոլորի համար. համոզված է քնի փորձագետ և Լաֆբորո համալսարանի ( Մեծ Բրիտանիա ) պրոֆեսոր Քևին Մորգանը։ Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։
Ըստ Մորգանի՝ վերջին հետազոտությունները հերքել են ութժամյա քնի առավելությունների մասին առասպելը:
Նա պարզաբանել է, որ մարդկանց մեծամասնությանն անհրաժեշտ է քնել օրական 7-ից 9 ժամ, սակայն այդ ցուցանիշներից կարող են լինել շեղումներ՝ ինչպես վեր, այնպես էլ վար։
Քնի մասնագետը նաև ուշադրություն է հրավիրել չինացի գիտնականների հետազոտության վրա, որն ապացուցել է, որ աշխատանքային օրերին քնի պակասը կարելի է փոխհատուցել հանգստյան օրերին ավելի երկար քնելով։