
Որքան է սրտի համար սուրճի անվտանգ չափաբաժինը

Սուրճը փոքր քանակությամբ օգտակար է, բայց չափից շատ օգտագործելու դեպքում առիթմիա է առաջացնում. այս մասին զգուշացրել է բժիշկ Տատյանա Մաերենկովան։ Նա gazeta.ru-ի հետ զրույցում նշել է սուրճի այն չափաբաժինը, որն անվտանգ է սրտի և ոսկորների համար։
Բժիշկը նշել է, որ կարող եք օրական օգտագործել մոտ 400 միլիգրամ կոֆեին՝ առանց առողջությանը վնաս պատճառելու։ Նրա խոսքով՝ դա համապատասխանում է երկու բաժակ սուրճի՝ յուրաքանչյուրը 235 միլիլիտր։
Մաերենկովան նաև նշել է, որ սուրճի չափավոր օգտագործման դեպքում այն պաշտպանում է սրտի կաթվածից, նվազեցնում է լյարդի ցիռոզի առաջացման վտանգը և օգնում է փորկապության և դեպրեսիայի դեպքում։
Իսկ կոֆեինի մեծ չափաբաժինները առաջացնում են առիթմիա, մեծացնում են անհանգստությունը և անքնություն են առաջացնում։ Բացի այդ, ըստ թերապևտի, եթե օրգանիզմում կալցիումի պակաս կա, ապա սուրճի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել օստեոպորոզ։
Մաերենկովան նաև խորհուրդ է տվել նրանց, ովքեր պարբերաբար գլխացավեր են ունենում, սուրճ խմել զգուշությամբ։