
Որոնք են կաթնաշոռի հետ անհամատեղելի մթերքները

Չելյաբինսկի «Բորմենտալ» կլինիկայի քաշի իջեցման մասնագետ Պավել Իսանբաևը նշել է, թե որ մթերքների հետ է օգտակար կաթնաշոռը խառնել, որի հետ`ոչ:
«Կաթնաշոռը կարող է համակցվել ցանկացած մթերքի հետ: Այնուամենայնիվ, մեծ քանակությամբ սպիտակուցներն առաջացնում են հստակ ինսուլինային պատասխան: Սա նշանակում է, որ մարմինն ավելի արագ է կլանում սննդանյութերը: Սպիտակուցին ճարպ ավելացնելը նվազեցնում է ինսուլինային պատասխանը. չի կարելի կաթնաշոռը համադրել մուրաբայի, մեղրի, հասած բանանների հետ»,- ասում է Պավել Իսանբաևը:
Մասնագետի խոսքով՝ ավելի լավ է կաթնաշոռին ավելացնել կանաչի, բուլղարական պղպեղ կամ ընտրել ավելի բարձր յուղայնությամբ կաթնաշոռ՝ առնվազն 5%:
Մեկ այլ առողջ տարբերակ`կաթնաշոռից առաջ բանջարեղեն ուտելը՝ կաղամբի կամ կանաչու տեսքով. բջջանյութը կնվազեցնի ինսուլինային պատասխանը: