«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի խորհուրդը Հայաստանին չի հրավիրել ծրագրային առաջարկ ներկայացնելու: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, թե մերժվել է «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակին ուղղված՝ ֆինանսավորում ստանալու հայաստանյան հայտը, պատասխանեց ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
«Ես կարծում եմ՝ վարչապետի այցը խանութներ կոնկրետ հետևանքներ կունենա և ունենում է: Չէ՞ որ մենք ինքներս մեղավոր ենք, որովեհտև, եթե խանութի տերն առանց որևէ հիմնավորման բարձրացնում է ապրանքների գները, դրա դեմ ես չգիտեմ՝ քանի հոգի և քանի հանձնաժողով պետք է պայքարի: Կարծում եմ՝ նաև մեր մտածելակերպի մեջ խնդիր կա»:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից այսօր՝ ս.թ. դեկտեմբերի 19-ին, հայտարարվել է 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: ՀՀ առևտրային բանկերի կողմից պահանջարկ չի ներկայացվել:
Rate.am համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի 19-ի ժամը 15։00-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը արտարժույթի վաճառք իրականացնում են հետևյալ փոխարժեքներով։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջին նվիրված արծաթե հուշադրամ:
Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև ստորագրված «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերով տրամադրված միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև` վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը:
Տնտեսությունը շատ հարցեր է լուծում քաղաքականության մեջ: Այս կարծիքն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ըստ որի՝ ֆինանսական ինստիտուտները ոչ միայն պետք է կարգավորման խնդիրներով զբաղվեն, այլ նաև պետք է տարբեր կանխատեսումներ անեն և ծրագրագրավորեն. «Մեր բոլոր քննարկումներից հասկանալի էր, որ փորձեր արվել են, այնպես չէի, որ չեն արվել, բայց թե ո՞ր մակարդակին և աստիճանին կհասներ, բնականաբար, չէր կանխատեսվում»:
«Մենք հատուկ ենք եկել Հայաստան: Այժմ ոչ բոլորն են գալիս ԱՊՀ տարածք: Սակայն մենք ընտրել ենք Air Armenia-ին, հավատում ենք, որ Հայաստանը կծաղկի և, կարծում ենք, որ Air Armenia-ն բավականին հեռանակարային ընկերություն է»,- ասաց Բաբիլյովը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր ներդրումային հիմնադրամ նայում է, թե ով է իր գումարները տնօրինելու:
Rate.am համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի 19-ի ժամը 13։00-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը արտարժույթի վաճառք իրականացնում են հետևյալ փոխարժեքներով։
Միջոցառմանը «Ագնեսա» ընկերության տնօրեն Աշոտ Աղագուլյանը խոսել է 2013 թվականին Համաշխարհային բանկի պատվերով կատարված մի զեկույցի մասին, որում, Աղագուլյանի ներկայացմամբ, եղել է տեղեկատվություն տարեկան 280 միլիոն դոլարի հագուստ Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներկրելու վերաբերյալ: Ալագուլյանը խոստացել է վերը նշված զեկույցը տրամադրել էկոնոմիկայի նախարարությանը:
«Համաշխարհային բանկը հետ չի կանգնի այն օգնությունից, որի արդյունքում կմշակվի քաղաքականություն ու կիրականացվեն ներդրումներ, որոնք կնպաստեն տնտեսական աճին ու ինքնաբավությանը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում, – ասաց տ-ն Բեյլին, – 2014թ. գյուղատնտեսությանը, ոռոգման, խմելու ջրերին, կրթությանը, ճանապարհներին, առողջապահությանը, էներգետիկային և սոցիալական ծառայություններին առնչվող մեր ծրագրերի միջոցով մենք կարողացել ենք կարևոր ներդրումներ կատարել, որոնք ուղղակի ու տեսանելի կերպով անդրադառնում են Հայաստանի ընտանիքների բարօրության վրա»:
Մեր լրատվամիջոցները մի քանի օր շարունակ լռում են ավտոմեքենաների գազի թանկացման մասին կամ ընդամենը մի քանի բառով ներկայացնում այն` որպես կատարված իրողություն, բայց անմիջապես արձագանքում են, երբ ակտիվանում են ուղեվարձի թանկացման մասին խոսակցությունները
Մեր առաջին նախատոնական օրերն են, երբ հեռուստաեթերը հեղեղված չէ կենցաղային տեխնիկայի ու բազում այլ ապրանքների գովազդներով: Նախատոնական «աննախադեպ առաջարկների» ու «ակցիաների» գովազդով: Ոչ ոք ոչինչ չի առաջարկում: Ոչ ոք ստույգ չգիտի նույնիսկ բոլորի սիրելի խոզի բդի մեկ կիլոգրամի արժեքը, որովհետև դա էլ է շաղկապվել տարադրամին:
«Մարդիկ ոչ բոլորն են գրագետ ֆինանսների, տնտեսության մեջ, դժբախտաբար, և խուճապ է լինում: Եվ խաղացողներն ավելի շատ են սկսում օգտվել, ու փորձում են ոչ միայն թռցնել փոխարժեքը, այլ ձեռքի հետ էլ տատանել, որ արժութային դիրքերն իրենց մոտ փակվեն, որ ունենան կայուն շահույթ: Երբ փոխարժեքը նման սրընթաց իջավ, նշանակում է արդեն գործում են իռացիոնալ գործոններ»,- ասում է նա:
Վերջինիս հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, որի լիազորված մարմինն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Քանի որ պայմանագրով նախատեսված է ամբողջ ծրագիրը բարեգործական ճանաչելու պայմանը, ՀՀ կառավարությունը շուրջ 50 մլն դրամով ավելացրել է նշված փաստաթղթի գինը:
Կառավարության ղեկավարը կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ավարտել պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների, պլանների կազմումը և ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն, որտեղից որոշման նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների եւ Երեւան քաղաքում գործող մի շարք բենզալցակայաններում բենզինի եւ ավտոմեքենաների լիցքավորման բնական սեղմված գազի իրացման գների դիտանցման մասին տեղեկանք։
ՀՀ կառավարությունը այսօր սահմանել է ՀՀ մաքսային սահմանով փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումով Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով սահմանված առաքողի մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերը:
Գազալցակայանի մի սեփականատեր, ով փորձել է կանխել գազի թանկացումը և առաջարկել չբարձրացնել գազի գինը` մեզ պատմեց, որ իրականում կարելի էր գազի գինը չբարձրացնել և պահպանելով գործող գինը` շարունակել աշխատել շահույթով, սակայն լցակայանների սեփականատերերի մեծամասնությունը որոշել է շահույթի փոխարեն՝ գերշահույթ ստանալ:
Ամերիկայի ձայն ռադիոկայանը հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտի տեսակետը՝ հայկական դրամի արժեզրկման թեմայով։
Վերջին օրերին արտարժույթի շուկայում տեղի ունեցող խայտառակ իրադարձությունները երեկ դարձան իշխանության հերթական հաղթաթուղթը:
Դրամի արժեզրկման մեղավորը ժողովուրդն է: Այս միտքը` քողարկված կամ բաց տեքստով, փորձում են տեղ հասցնել մեր պաշտոնյաները
Ինչպես այսօր կառավարության նիստում զեկուցեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունն աջակցում է 90 հազար երեխաների
ՀՀ կենտրոնական բանկի կողմից այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հայտարարվել է 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: ՀՀ առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել:
«Ամեն ինչ նորմալանում է և կշարունակվի նորմալանալ: Ոչ մի արտառոց դեպք չեմ տեսնում: Դրամը կամաց-կամաց կայունանում է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Առաջարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում աջակցություն ստացող համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակության վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հույս ունի, որ արտարժույթի և ազգային դրամ ավելի այս «լողացող» իրավիճակը կկանոնակարգվի, փոխարժեքը կգա ելման դրության և ապրանքների գների ցայտնոտային դրությունը կկայունանա:
Rate.am համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի 18-ի ժամը 12։30-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը արտարժույթի վաճառք իրականացնում են հետևյալ փոխարժեքներով։
«Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժի,- հայտարարեց վարչապետն ու հավելեց, որ իրենք անհանգստացած են շուկայում տեղի ունեցած գործընթացներով և փոխանակման կետերում արտարժույթի գնման ու վաճառքի մեծ մարժաներով