ԵՄ-ն ու Թուրքիան որոշել են գործարկել տնտեսական երկխոսություն

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն ու Թուրքիան որոշել են գործարկել տնտեսական երկխոսություն: Այս մասին այսօր Բրյուսելում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը.

«Տնտեսական հարաբերությունները բխում են մեր ընդհանուր շահերից: Դրա համար էլ մենք որոշել ենք գործարկել տնտեսական երկխոսություն»: ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնն իր հերթին հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացման հարցը.

«Ես ընդգծում եմ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև տնտեսական ուժեղ կապերի առկայությունը և բարձր մակարդակի տնտեսական երկխոսությունը զարգացնելու անհրաժեշտությունը: Մենք ուսումնասիրում ենք մեր մաքսային միության կատարելագործման ու արդիականացման հնարավորությունները»:

Բրյուսելում այսօր անցկացվում է ԵՄ-Թուրքիա Ասոցացման խորհրդի 53-րդ նիստը:

Տեսանյութեր

Լրահոս