«Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունվարի 13-ին, դոլար չի վաճառվել։ Դոլարն առաջարկվել է 477 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 474 դրամը։
Չնայած արժեզրկմանը, ռուբլին շարունակում է մնալ համաշխարհային արժույթներից մեկը, և փոխարժեքի կարգավորումից հրաժարվելը լրացուցիչ կշիռ կհաղորդի նրան։
Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 13-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները…
Վերին Լարսի ճանապարհն արդեն 2 շաբաթ է՝ փակ է: 168.am-ի հետ զրույցում Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը հայտնեց, թե՝ բացի այն, որ ճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով փակ է, նաև վտանգը մեծ է, որ սարերից ձյան հոսք տեղի կունենա:
Rate.am համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի 13-ի ժամը 15։00-ի տվյալներո ՀՀ առևտրայնի բանկերը 1 ամերիկյան դոլարը գնում են միջինը 474.86 դրամով, վաճառում՝ 480.07 դրամով։ Առքի գինը երեկվա համեմատ բարձրացել է 1.57 դրամով, վաճառքինը՝ 0.89 դրամով։
Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 1 039 891 ուղևոր, իսկ ժամանել է 1 042 864: Մեկնողների և ժամանողների դրական հաշվեկշիռը կազմում է մոտ 3 000 մարդ:
Ընկերության հաճախորդները մեզ հայտնեցին, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին ՈՒՎԿ-ից հաղորդագրություն են ստացել, որ վարկային մարումներն իրականացնեն «Հայէկոնոմբանկում», այնուհետև տեղեկացվել են, որ կազմակերպությունը վաճառվել է «Ամերիաբանկին»:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Արմենբրոկ» ներդրումային ընկերության ղեկավար, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը, բորսայում գործարքներ չեն կատարվել, հայտեր չկան:
նրանք փաստացի գործազուրկ են, բայց չեն դասվում գործազուրկների թվին, քանի որ աշխատանք չեն փնտրել հարցման պահին
Հրամանով հանձնարարվել է մաքսային հսկողության գոտիներում, մաքսային հսկողության տարածքներում (ժամանակավոր պահպանման պահեստներում), մաքսային պահեստներում, սահմանային մաքսային մարմիններում 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2015-ի հունվարի 11-ը սահմանել հերթապահություն` յուրաքանչյուր օրվա համար նշանակելով պատասխանատու աշխատակից:
Բանկերն այսօր 1 դոլարը վաճառում են 479-481 դրամով և գնում 472-475 դրամով: Փոխանակման կետերում փոխարժեքը շատ չի տարբերվում բանկերի սահմանած գներից:
Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2014 թվականի նոյեմբերի վերջին կազմել է 4 միլիարդ 414.6 միլիոն դոլար։ Նախորդ ամսվա համեմատ այն նվազել է 50.1 միլիոն դոլարով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի դեմ կրկին դատական հայց է ներկայացվել՝ հարկադիր սնանկության պահանջով: Դիմումատուն կրկին «Էներգոկոր» ընկերությունն է, որն անցած տարի հոկտեմբերին արդեն մեկ անգամ դիմել էր դատարան նույն պահանջով:
Մանրածախ առևտրի կենտրոնացման գործընթացը նախորդ տարվա ընթացքում շարունակվել է։
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2014թ. նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 19 527 գործարքներ:
Ս. Բեկիրսկին նշեց, որ չի ուզում հակադրվել նախարարի խոսքին, սակայն հայկական տեքստիլի արտադրանքը գտնվում է թեթև քաշային կարգում ու չի կարող մրցել թուրքականի ու չինականի հետ:
2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում նվազել են մի շարք սննդատեսակների արտադրության ծավալները բնեղեն արտահայտությամբ։
168.am-ը դիմել էր ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայություն՝ խնդրելով տրամադրել շուկաներում վերցված անկած խոզերի նմուշների փորձաքննության եզրակացության պատճենը:
Պարտքերի մեծ մասը՝ 72.5 տոկոսը, կազմակերպությունների պարտավորություններն են բանկերի նկատմամբ՝
Հայաստանի տնտեսվարողները նախկին տարիների համեմատ անցած տարի ավելի բարեխիղճ են գտնվել. ապրանքների առաքման կամ տեղափոխման ժամանակ ուղեկցող փաստաթղթեր ավելի շատ են տրամադրվել:
2014թ. նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ. նոյեմբերի համեմատ կազմել է 100.5%, 2014թ. հոկտեմբերի համեմատ` 87.8%, իսկ 2014թ. հունվար-նոյեմբերը (աճողական) 2013թ. հունվար-նոյեմբերի համեմատ` 103.8%:
Հայաստանի ու Եվրամիության միջև արտաքին առևտուրը հետզհետե նվազում է: Անցած տարվա հունվար-նոյեմբերի դրությամբ ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառությունում ԵՄ երկրների հետ առևտրի ծավալը կազմել է 26.6% այն դեպքում, երբ 2013թ. հունվար-նոյեմբերին եղել էր 28.3%, իսկ 2012թ. հունվար-նոյեմբերին՝ 28.9%:
Անցած տարի Հայաստանի արդյունաբերության ճյուղերից ամենամեծ աճն ապահովել է վերամշակող արդյունաբերությունը
Խաղարկությանը մասնակցելու համար 2014 թվականի նոյեմբերի 20–ից դեկտեմբերի 29-ը ժամանակահատվածում հարկավոր էր գնումներ (այդ թվում ծառայությունների մատուցման տեսքով) կատարել Երևան Մոլի խանութներից:
«Մենք հիմա մի քանի մասնավոր ընկերություններով նոր մտքեր, ծրագրեր ենք գեներացնում, որոնք ենթադրում են կառավարության մասնակցությունը, և նրանց հետ ևս քննարկում ենք այդ ծրագրերը և ոչ մի խնդիր չկա»:
«Կլինեն և՛ վերելքներ, և՛ անկումներ, կլինեն իրավիճակներ, երբ մարդիկ կհիասթափվեն, ինչպես եղել է անցյալում, բայց, վերջիվերջո, սա անհնար է կանգնեցնել, Ռուսաստանի շուկայական տնտեսությունը կպահպանի իր գոյությունը»:
«2015 թ-ից ակնկալիքները լավն են, դրական են: Հրաշքով կլինի, թե բնականոն կլինի, ես կուզեի, որ ՀՀ-ի համար և մեր երկրի բնակչության համար հնարվորինս առավելագույն լավ տարի լինի 2015 թ-ը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Apple ընկերությունը ներկայումս աշխարհում ամենաթանկ տեխնոլոգիական ընկերությունն է, սակայն Սթիվ Ջոբսն աշխատանքները սկսել է իր ծնողների ավտոտնակում:
Բիզնեսում հաջողությունների հասնելն այնքան էլ հեշտ բան չէ: Բարձունքի հասնելու համար հաճախ մարդիկ ստիպված են արյուն ու քրտինք թափել: Համառությունը, խելացիությունն ու հմտություններն են հիմնական բանալին, չնայած հաջողության հասնելու ջանքերին ու հնարավորություններին՝ ֆինանսական պարգևատրումները հսկայական են, դրանք հասնում են գրեթե միլիոնավոր ու միլիարդավոր դոլարների:Ստորև ներկայացված 10 գործիչները բոլորն էլ իրենց ոլորտներում հասել են բարձունքի և […]
168.am-ի հետ զրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը նշեց, որ որևէ տնտեսական հաջողություն չի կարելի արձանագրել: