Բաժիններ՝

Դրամով վարկավորումը կտրուկ նվազել է

Այս տարվա հունվարին ՀՀ առևտրային բանկերը տրամադրել են 79.3 միլիարդ դրամի դրամային վարկեր, փետրվարին՝ 62.7 միլիարդ դրամ, մարտին՝ 66.1 միլիարդ դրամի վարկ։ Այս տվյալները ստացվել են ՀՀ ԿԲ ամսական տեղեկագրերի տվյալների համադրման արդյունքում։ Դրամով վարկավորման փետրվարի և մարտի ցուցանիշները մեր դիտարկած 15 ամիսների ընթացքում ամենացածրն են։ Ըստ եռամսյակների՝ պատկերն այսպիսին է. 2015 թվականի առաջին եռամսյակում ՀՀ բանկերը տրամադրել են 207.9 միլիարդ դրամի դրամային վարկեր, մինչդեռ նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը 261.2 միլիարդ էր։

Այսինքն՝ դրամային վարկավորումը եռամսյակային կտրվածքով նվազել է 53.2 միլիարդ դրամով կամ 20.4%-ով։ Դրամային արտահայտությամբ ընդհանուր վարկավորումը (ՀՀ դրամ, դոլար և եվրո) այս տարվա ընթացքում աճի միտում է ունեցել, սակայն դա տեղի է ունեցել արտարժութային վարկերի հաշվին։ 2015 թվականի հունվարին ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրվել է 144.6 միլիոն դոլար դոլարային վարկ, փետրվարին՝ 180.4 միլիոն դոլար, մարտին՝ ավելի քան 207 միլիոն դոլար։ Եվրոյով վարկավորումը առաջին ամիսներին նույնպես աճի միտում է ունեցել. հունվարին՝ 7.7 միլիոն եվրո, փետրվարին՝ 10.9 միլիոն, մարտին՝ 12.7 միլիոն եվրո։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս