Իրանում կանխատեսում են, որ մեկ բարել նավթի գինը մինչև 2017 թվականը կհասնի 80 դոլարի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պատժամիջոցների վերացումից հետո Իրանում երեք ամսվա ընթացքում նավթի օրական արդյունահանման ծավալը կհասցվի մինչև 2.5 միլիոն բարելի: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ռոկնեդին Ջավադին:

Բացի այդ, նա ընդգծել է, որ մեկ բարել նավթի գինը մինչև 2016 թվականի ավարտը կարող է հասնել մինչև 80 դոլարի: Փոխնախարարը վստահություն է հայտնել, որ Իրանը կվերսկսի օրական 2.5 միլիոն բարել նավթ արտահանել շուկա և հույս է հայտնել, որ արտահանման կեսը բաժին կընկնի Ասիայի երկրներին:

Ջավադին հայտարարել է, որ չի կարծում, թե OPEC-ը կկրճատի նավթի արդյունահանման ծավալը, որպեսզի պահպանի նավթի գները: Ավելի վաղ Իրանը քանիցս նման կոչեր է արել իր մրցակցիներին: Պատժամիջոցների պատճառով Իրանը զրկվել է արդյունահանվող նավթի 60 տոկոսն արտահանելու հնարավորությունից:

Տեսանյութեր

Լրահոս