Բաժիններ՝

Ներկրվո՞ւմ է արդյոք ելակ Թուրքիայից

Ռուսաստանը վերջերս արգելել էր թուրքական ելակի ներկրումը՝ ծաղկային կալիֆոռնիական տրիպս վնասատուով վարակվածության պատճառով:

Հայաստանը, ըստ ամենայնի, Թուրքիայից ելակ չի ներկրում: Այս մասին 168.am-ին ասաց Ջերմոցների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը՝ նշելով, որ դժվար է հաստատապես ասել դա:

Ըստ նրա՝ Հայաստանում արտադրվում է այնպիսի քանակությամբ ելակ, որը բավարար է ներքին շուկայի սպառողների համար, և ներկրման կարիք չկա: Ելակի արտադրությամբ զբաղվում են «Բիգրուպ» և «Բիգան» ընկերությունները:

Ըստ մաքսային ծառայության տվյալների՝ Թուրքիայից ՀՀ են ներկրվում ընտանի կենդանի թռչուններ, թռչնամիս և մսամթերք, պաղեցրած ձուկ, թռչնի ձու, կենդանիների փորոտիք, լոլիկ, սոխ, սխտոր, կաղամբ, այլ բանջարեղեն, ընկուզեղեն, ադամաթուզ, այլ մրգեր, բայց այդ բավականին երկար ցանկում ելակ չի նշվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս