Ռուսաստանից առևտրային նպատակով փոխանցվող տրանսֆերտները նվազել են 7 անգամ
Դրամական փոխանցումների (տրանսֆերտների) վերաբերյալ ՀՀ ԿԲ տվյալների տվյալների տողատակում սովորաբար կորում է մի շատ կարևոր ցուցանիշ՝ առևտրային նպատակով կատարված փոխանցումները։
Այդ տեսանկյունից մեր տրանսֆերտային ցուցանիշները երբեք չեն ներկայացվել, մինչդեռ դրանց ուսումնասիրությունը բավականին հետաքրքիր փաստեր են բացահայտում։ Ավելի պարզ ասած, այդ փոխանցումներն արտացոլում են ֆիզիկական անձանց բիզնես ակտիվությունը։ Ասենք, առևտրային նպատակով ներհոսքի մեջ ներառված են նաև անհատ ձեռնարկատերերի ստացած գումարները, որոնք ստացվել են օտարերկրյա անհատ ձեռներեցներին կամ քաղաքացիներին մատակարարված ապրանքների կամ ծառայությունների դիմաց։
2015 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց բանկային համակարգի միջոցով կողմից Հայաստան կատարված փոխանցումների ծավալը եղել է 66.5 միլիոն դոլար։ Դա ընդհանուր փոխանցումների 24.4%-ն է։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ առևտրային նպատակով կատարված փոխանցումները նվազել են 23.1 միլիոն դոլարով կամ 25.8%-ով։ Այսինքն՝ նվազման տեմպը ավելի ցածր է, քան ընդհանուր փոխանցումներինը։
Սակայն այստեղ ուշագրավը մեր հիմնական առևտրային գործընկեր երկրից՝ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումներն են։ Դրանք նվազել են 85.8%-ով (7 անգամ)։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում առևտրային նպատակներով ՌԴ-ից Հայաստան փոխանցվել է 33 միլիոն դոլար, այս տարվա առաջին եռամսյակում՝ ընդամենը 4.7 միլիոն դոլար։ Ընդ որում, մյուս երկրների մասով գրանցվել է նույնատիպ փոխանցումների 9.3% աճ։
Առավել մանրամասն կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում