Չինաստանը պատրաստվում է 50 միլիարդ դոլարի ներդրում կատարել Բրազիլիայում
BBC-ի փոխանցմամբ` Չինաստանը պատրաստվում է Լատինական Ամերիկայի թիվ մեկ տնտեսությունն ունեցող Բրազիլիայի ենթակառուցվածքների նախագծերում ներդնել մոտ 50 միլիարդ դոլար:
Ներդրումների մասին երկու երկրների բանկերի միջև պայմանագիրը ստորագրվելու է Չինաստանի վարչապետ Լի Քիչանգի բրազիլական այցի ժամանակ, որն իրականացվելու է հաջորդ շաբաթ:
Այդ գումարներով մասնավորապես պլանավորված է երկաթուղի կառուցել Բրազիլիայի ատլանտյան ծովափից մինչև Պերուի խաղաղօվկիանոսյան ծովափ:
Բացի այդ, ստեղծվելու է պողպատի արտադրության համատեղ ձեռնարկություն: Բրազիլիան երկաթաքարի խոշորագույն արտահանողն է դեպի Չինաստան:
Չինաստանի տրամադրած գումարներով կառուցվելու են նաև ավտոճանապարհներ, հիդրոէլեկտրակայաններ, նավահանգիստներ: Չինաստանի վարչապետը Բրազիլիայից բացի, կայցելի նաև Կոլումբիա, Պերու ու Չիլի: