Ուկրաինայի համար բարդ է Ռուսաստանի հետ տնտեսական կապերը խզելը. WSJ
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ դեպի Արևմուտք Ուկրաինայի տնտեսության շրջադարձը բարդ է ընթանում: Ուկրաինայի համար բարդ է Ռուսաստանի հետ տնտեսական կապերը խզելը: Ուկրաինայի ծանր արդյունաբերության մեծ մասի համար հեշտ չէ Եվրոպայում մրցակցելը:
Ուկրաինական ճգնաժամն ամենաշատը հարվածել է ռազմական գործողությունների գոտու ներսում կամ հարևանությամբ գտնվող գործարաններին: Նրանցում կա՛մ վնասված են սարքավորումները, կա՛մ էլ խախտվել են մատակարարման աղբյուրները:
Ուկրաինական ճգնաժամի հետևանքները զգացվում են նաև այն ձեռնարկություններում, որոնք գտնվում են հակամարտության գոտուց հարյուրավոր մղոն հեռավորության վրա: Դրա օրինակներից մեկը «Պրոգրես» գործարանն է, որը տարիների ընթացքում կախված է եղել ռուս գնորդներից, և որը դժվարությամբ է հաճախորդներ գտնում Եվրոպայում:
Ւնչ վերաբերում է գյուղատնտեսական ոլորտին, ապա դրա արտահանման հարցում իրավիճակն ավելի լավն է, քանի որ տվյալ սեգմենտն այդչափ կախված չէ ռուսական շուկայից: