Գործարար Գերման Ստերլիգովը այսօր ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի զարգացման իր պլանը, հայտնում է Interfax-ը: Մասնավորապես, նա առաջարկել է Լեռնային Ղարաբաղում շրջանառության մեջ մտցնել ոսկե ու արծաթե դրամներ, ինչպես նաև այս Ղարաբաղը հայտարարել էկոլոգիական օֆշոր:
«Կանխատեսումեր կարող են անել, բայց իրական կյանքը, արի ու տես, որ էականորեն տարբերվում է փաստացի իրավիճակից: Այսօր փաստն այն է, որ մեր տնտեսությունը գտնվում է ստագնացիոն, ճգնաժամային, կանգ վիճակում:
Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.9 մլն ԱՄՆ դոլար:
Հուլիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,943,498 դոլար 473.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,038,873 ԱՄՆ դոլար 475.76 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Այս տարի հունվար-հունիս ամիսներին օդային ճանապարհով («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) Հայաստան է ժամանել 407 հազար 559 մարդ, իսկ մեկնել է 437 հազար 101 մարդ: Բացասական սալդոն անցած 6ամսում կազմել է 29 հազար 542 մարդ:
Հայաստանի Հանրապետության հյուրանոցային տնտեսությունը դժվարին ժամանակներ է ապրում։ Ոլորտը 2014 թվականին հայտնվել է խորը ճգնաժամի մեջ` կտրուկ անկում գրանցելով գրեթե բոլոր ուղղություններով։
Հունաստանի խորհրդարանը համաձայնել է ընդունել երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի դրույթներն ու հավանության է արժանացրել պարտքային խնդի լուծման նոր պլանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
2014 թվականին ՀՀ հյուրանոցային տնտեսության ոլորտի հասույթը կազմել է 24.9 մլրդ դրամ՝ 2013 թվականի 51.3 մլրդ դրամի դիմաց։ Եկամուտները կիսով չափ կրճատվել են։
Rate.am համակարգի տվյալներով, հուլիսի 10-ի օրվա վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերում ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 475.7 դրամով, վաճառվում 479.5 դրամով :
Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում Միլանում ընթացող «Էքսպո-2015» համաշխարհային ցուցահանդեսին:
ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի արտահանողները հայտնվեցին, այսպես ասած, պատային իրավիճակում: Ի հայտ եկած տեխնիկական բարդությունները ոչինչ էին ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման ու դրա հետևանքների համեմատ:
«Տարվա լավագույն բանկ» տիտղոսի նվաճումն եղել է ի շնորհիվ բանկի հաճախորդների և գործընկերների հետ փոխշահավետ և արդյունավետ համագործակցության:
Յունիբանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին «U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի համար դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու:
Ինչպես վկայում են առևտրի տվյալները, նավթի համաշխարհային գները շարունակում են աճել:
Եվրամիության պաշտոնյաները ստացել են Աթենի առաջարկը հինգշաբթի՝ կեսգշերից երկու ժամ առաջ, որը նրանք սահմանել էին որպես Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման բանակցությունների վերջնաժամկետ:
Ուկրաինան 18%-ով ավելացրել է Սլովակիայից գազի ներմուծումը՝ օրական մինչև 16,5 մլն խորանարդ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով «Ուկրտրանսգազի» մամլո ծառայության ղեկավար Մաքսիմ Բելյավսկուն:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է այն կանանց ցանկը, ովքեր զրոյից բիզնես են սկսել և հաջողության հասել:
Այս տարվա հունվար-մայիսին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 519.4 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2015թ. մայիս ամսվա տեղեկագրից։
Տեսաք, չէ՞: ՀԷՑ-ը 60 մլն դրամով տուգանվեց: Հերոսական գործառույթն իրականացվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Էդ հլը հեչ, նույն տեղում ՀԷՑ-ին պարտադրեցին 2015թ. մնացած ամիսների ընթացքում 8 մլրդ 588 մլն դրամի չափով ներդրումներ կատարել:
Անդրադառնալով ավիատոմսերի գներին՝ Ա. Խաչատուրյանը նշեց, որ դրանք պետք է հիմնական ուղղությունների վրա դիտարկել՝ Մոսկվա և Դուբայ: Նրա խոսքով՝ ըստ «Մաքքենզիի» ծրագրի, նախատեսվում էր, որ ավիատոմսերի գները 3-5 տարում կնվազեն 10-50%-ով, բայց ծրագրի հենց առաջին տարում 2 անգամ նվազում է եղել:
Մեր պատկերացմամբ, ԲՐԻԿՍ-ԵԱՏՄ-Շանհայան համագործակցության կազմակերպություն փոխգործակցության հիմքում ընկած է ինտեգրացիոն գործընթացների փոխլրացնող և փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման ընդհանուր հետաքրքրվածությունը:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ դոլարայնացման մակարդակը Հայաստանում այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում շարունակել է աճել։
Հուլիսի 9-ին Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը:
Պարզվում է` տնտեսական աճին զուգահեռ` նվազելու է մասնավոր սպառումը։ 2016-ին մասնավոր սպառման անկումը կկազմի 1.4%, 2017-ին` 3%, 2018-ին` շուրջ 5%։
Մայիսի 15-ին պահուստները կազմում էին 10581,54 մլն դոլար՝ 2014 թվականի 17782,94 մլն դոլարի դիմաց, հայտնում է Turan գործակալությունը:
Հունիսի 25-27-ը Մինսկում Ֆինանսական ներգրավվածության միության հովանու ներքո կայացել է «Ֆինանսական ներգրավվածություն՝ կարգավորում և զարգացում» տարածաշրջանային համաժողով ԱՊՀ և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրների կենտրոնական բանկերի համար:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հուլիսի 9-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 478 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 476 դրամը։
Բանկերը փակ կմնան մինչև հուլիսի 13-ը: Կշարունակի գործել նաև բանկամոտներում կանխիկի դուրս բերման արգելքը՝ օրական 60 եվրո:
Microsoft-ը պլանավորում է աշխատանքից հեռացրած 18 հազար անձանց թիվը ավելացնել, հայտնում է Reuters-ը:
ՀՀ կառավարությունը մշտապես նշել է, որ տնտեսական աճի կանխատեսումը վերանայելու հիմքեր չկան։ Հիմա, փաստորեն, վերանայել են՝ նվազման ուղղությամբ։