Լարիսա Ավետիսյանը նշանակվել է ԵՊԲՀ պրոռեկտոր
Լարիսա Ավետիսյանը նշանակվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 8-ին Սամվել Արծրունի Ավետիսյանն ազատվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնից: Մեկ այլ հրամանով Լարիսա Ռաֆիկի Ավետիսյանը նշանակվել է ուսումնական գծով պրոռեկտոր՝ ազատվելով նույն բուհի Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավարի պաշտոնից:
Նշենք նաև, որ Սամվել Արծրունու Ավետիսյանը շարունակելու է իր աշխատանքը համալսարանում որպես Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ»: