![](/banners/BeFunky-design.jpg)
Հաստատվել են ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/Levon-Mkrtchyan-2.jpg)
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը:
Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հունվարի 14-28-ը և /կամ հունիսի 1-24-ը:
Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին կարող է մասնակցել այն սովորողը, որը հունիս ամսին մասնակցելու է միասնական քննություններին: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին անցկացվող պետական ավարտական քննություններ կարող է հանձնել միայն այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:
Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: