
«Պատասխանատվության կենթարկվեն». Լևոն Մկրտչյան

Կրթության ոլորտում Վերահսկիչ պալատի կողմից հայտաբերված խախտումների հեղինակները պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշեց, որ նախարարությունն այժմ ուսումնասիրություններ է անում:
«Հիմա ինչ որ կա, բոլորը ստուգվում է, մենք ուսումնասիրում ենք, և, որտեղ խնդիր կա, ուղարկվում է իրավապահ մարմիններին, որտեղ՝ ոչ, քննարկում ենք աշխատակարգը»,- ասաց նախարարը:
Նախարարի խոսքով` 2012-14 թթ. ուղղությամբ էլ ստուգումներ են եղել, այժմ ԾԻԳ-ում Դատախազությունն է ուսումնասիրում. «Եթե խնդիր լինի, անպայման պատասխանատվության կենթարկվեն»: