ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարության Ներքին աուդիտի կոմիտեի անդրանիկ նիստը, որը վարել է կոմիտեի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին, Եվրասիա միջազգային համալսարանին և Վանաձորի պետական համալսարանին է ուղարկել փորձագիտական զեկույցները:
Ընդունելության քննությունները բացառապես դարձել են ընթացիկ գործառույթ և ոչ թե ամառվա տապին մեր հասարակությանը գրգռող խնդիր, որն իր սրությամբ ժամանակին միայն զիջում էր ընտրական գործընթացներին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի ընդունելության միասնական քննություններից հետո թափուր մնացած տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքերը:
Ծնողների կարծիքով՝ շատ կարևոր է, որպեսզի ակադեմիական գիտելիքներից բացի համալսարանական կրթությունը ուսանողներին ինքնուրույն (ծնողների 86%-ը), ֆինանսապես պատասխանատու (84%) և սոցիալապես ինքնավստահ (83%) քաղաքացի դառնալու հմտություններ փոխանցի:
ARMACAD ընկերությունը տեղակացնում է Հարվարդի համալսարանի կողմից գիտնականների համար նախատեսված ակադեմիական ծրագրի մասին:
Խոսքը վերաբերում է մի անպատվաբեր երևույթի` գրագողության, որ կատարել է «Անտարես» հրատարակչության «Քիմիա 7» դասագրքի լրամշակող և խմբագիր Կ. Ավետիսյանը
Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թայլանդում տեղի ունեցած միջազգային առարկայական օլիմպիադայում ցուցաբերել է հրաշալի արդյունքներ՝ նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ։
Հայաստանյան բուհերում հրապարակվել են պետական և ոչ պետական բուհերի 2015թ. ընդունելության ցուցակները:
Հազարավոր երիտասարդներ հնարավորություն ստացան իրենց ուսումը շարունակել Հայաստանի բուհերում։
Ձեզ եմ ներկայացնում այս տարվա ընդունելության քննությունների նախնական անցողիկ միավորները մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների համար:
2015-2016 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ մագիստրոսի կրթության ծրագրով ընդունելության թափուր տեղերը վերաբաշխվել են
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/-ի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերըն Հիլլարդի հետ:
Միջազգային Բակալավրիատի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցների ծրագրերով հավաստագրված Հայաստանի միակ կրթահամալիր Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը շարունակում է ընդունելությունը 2015-2016 ուստարվա Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրում սովորելու համար: Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ավագ դպրոցների 10-րդ դասարանն ավարտած սովորողների համար:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այսօր ստորագրած հրամանով հաստատվել է 2015-2016 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները՝ գործող կարգի համաձայն՝ կզրկվեն մրցույթին մասնակցելու և բուհ ընդունվելու հնարավորությունից:
Բարձրագույն կրթությունն այլևս չի հասկանում կյանքի իմաստը: Այն չի արդարացնում ծնողների հույսն ու բաղձանքը. ծնողները ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները լինեն կրթված ու երջանիկ, այլ ոչ թե՝ կրթված՝ երջանկության հաշվին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորոգրել 2015-2016 ուսումնական տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցում ներկա է գտնվել Սփյուռքահայ ուսուցիչների 2015 թվականի ծրագրի բացմանը: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքի հայկական դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչներին՝ շեշտելով, որ, նրանք հայ դպրությունն ապահովող այն առաքյալներն են, ովքեր ճակատագրի բերումով ստիպված են հայեցի սերունդ կրթելու գործն իրականացնել հայրենիքից դուրս.
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ հանրապետության բուհերում շարունակվում են նաև պետական ավարտական (ամփոփիչ ատեստավորման) քննությունները և ես շատ նամակներ եմ ստանում նաև այս հարցով, հիշեցնեմ ուսանողներին մի շարք հանգուցային դրույթներ»:
Խորհրդարանական ընդդիմությունը հաջողեց օրենքի նախագիծ տապալել։ Այն էլ ի՜նչ նախագիծ։ Կառավարությունն ամռան տապին արտահերթ նիստ էր հրավիրել։ Հրավիրել ու ուզում էր կարգավորել գիտական ու գիտատեխնիկական գործունեության ոլորտը։ Ոչ իշխանական պատգամավորները չթույլատրեցին։ Մինչդեռ օրենքի նախագիծն արդեն խորհրդարանական մի ընթերցում անցել էր։ Բավական տարօրինակ նախագիծ էր։
«Նախարարը, իհարկե, հիմնավորումներ բերել է, բայց ես առաջարկում եմ վերահսկողությունն ուսումնասիրի, հետո մենք այդ հարցը կվավերացնենք»,- ասաց Հ. Աբրահամյանը:
«Հպարտ ենք, որ ունենք նման գրագետ սերունդ, որը, համոզված եմ, նպաստելու է մեր երկրի և ժողովրդի բարեկեցիկ ապագայի կերտմանը: Մեր ապագան դուք եք, դուք եք կերտելու ավելի զարգացած և հզոր Հայաստան: Վստահ եմ, որ ձեր գիտելիքներն ապագայում ի սպաս կդնեք մայր հայրենիքի, Արցախի և սփյուռքի էլ ավելի միասնականությանը և հզորությանը»,- նշել է վարչապետը:
Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում այսօր տեղի է ունեցել նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրերի հանձնման արարողությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին» և «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային» 4 տարի ժամանակով ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ:
Լրագրողներից մեկը Ո. Մարուխյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ սկզբնական փուլում կար միայն Հովհաննես Թոքմաջյանի թեկնածությունը, սակայն հայտնի սկանդալից հետո ինքը ևս առաջադրվեց: Ի պատասխան՝ արդեն ռեկտոր ընտրված Ո. Մարուխյանն ասաց, որ, երբ հայտարարվել է ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ, Հ. Թոքմաջյանի՝ դիմում գրելուց երկու օր տարբերությամբ՝ ինքն է ներկայացրել դիմում, ու դա ոչ մի կապ չի ունեցել «ինչ-որ սկանդալի և այլնի» հետ:
«Օգտվել եմ իմ հնարավորությունից այնպես, ինչպես ելույթ ունեցած խորհրդի շուրջ 10 անդամներ: Եթե կարծում եք, որ իմ տեսակետն այնքան հեղինակավոր է, որ կարող է կողմնորոշել չկողմնորոշված մարդկանց, շնորհակալ եմ»:
Քիչ առաջ ավարտվեցին Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունները: 19-ը կողմ ձայնով Պոլիտեխնիկի ռեկտոր դարձավ Ոստանիկ Մարուխյանը: Իսկ Հովհաննես Թոքմայջայնը ստացել էր 12 ձայն: Նշենք, որ ընտրություններին մասնկացում էին հոգաբարձուների խորհրդի 32 անդամներ: Հարցաթերթիկներից մեկը համարվել է անվավեր: