ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր երթ էր կազմակերպվել Մայր բուհից դեպի Կառավարություն: Երթին մասնակցում էին ԵՊՀ ՈւԽ անդամները: Նրանք 5300 ուսանողի ստորագրությամբ դիմում հանձնեցին Կառավարությանը: Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, քանի որ, իրենց պնդմամբ, հեռավար կրթությամբ պայմանավորված, մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն շարունակում են նույն չափով վարձ վճարել: Սա՝ այն պարագայում, երբ շատ ուսանողներ և նրանց ծնողներ կորոնավիրուսի համավարակի պատճառով կորցրել են իրենց եկամտի աղբյուրը:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառելու նպատակով 2020-2021 ուսումնական տարվա համար ԿԳՄՍ նախարարություն են դիմել 670 սփյուռքահայեր 29 երկրից, որոնցից շուրջ 210-ը՝ Վրաստանի քաղաքացիներ:
1999թ. Հայաստանում վերականգնվեցին տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն, դաստիարակ մրցույթները։ Այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանն էլ խոստացավ, որ լավագույն ուսուցչին կառավարությունն ավտոմեքենա է նվիրելու։ Հայտնի պատճառով Վազգեն Սարգսյանը չհասցրեց դա անել, բայց Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը կատարեց նրա խոստումը։ Տարիներ շարունակ Հայաստանն աշխարհի միակ երկիրն էր, որն ամենաթանկ մրցանակն էր տալիս տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին՝ ավտոմեքենա։ Այդպես շարունակվեց մինչև 2018թ.։ 2019թ.-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը նախընտրեց պարգևատրել ավելի մեծ թվով ուսուցիչների՝ ավտոմեքենայի փոխարեն՝ նրանց տալով համակարգիչներ։ Քչերին շատ տալու սկզբունքը փոխարինվեց շատերին քիչ տալու սկզբունքով։
Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 170 հոգի, որոնց թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի անդամներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ։
Հանրակրթական հաստատություններում դասերի վերսկսմանը մնացել են հաշված օրեր, սակայն բազմաթիվ հարցեր դեռ մնում են խնդրահարույց՝ ինչպես սովորողների ու նրանց ծնողների համար, այնպես էլ՝ ոլորտի փորձագետների:
«Բուհը ֆինանսապես այնքան մեծ ռեսուրս չունի, որ կարողանա բոլոր ուսանողներին մասնակի փոխհատուցում տալ, բացի այդ, դա պետական խնդիր է, պետության խնդիրն է, բուհի վրա թողնելը կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ թե՛ բուհի կրթության կազմակերպման, դասախոսներին վարձատրելու տեսանկյունից, թե՛ տեխնիկական շատ հարցերի տեսանկյունից: Մենք կարծում ենք, որ խնդրի հասցեատերը պետությունն է, քանի որ խնդիրն իր երիտասարդության կրթության վրա է տարածվում»,- ասաց ԵՊՀ ՈւԽ նախագահը:
Սփյուռքահայ գաղթօջախներում միշտ կա հայապահպանության խնդիրը, իսկ դրա համար ոչ միայն հայեցի դաստիարակությունը, այլ նաև հայերենին տիրապետելն է կարևոր: Սակայն, պարզվում է, որ, օրինակ, Ռուսաստանում չկան ամենօրյա հայկական դպրոցներ, դասագրքերի հարցն էլ օդում կախված է:
«Անցյալ տարի մենք նախաձեռնեցինք ընդունելության թվերի իրատեսական պլանավորման գործընթաց և վարձերի որոշման գործընթաց». այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը: Նա նշեց, որ ընդունելության թվերի իրատեսական պլանավորման արդյունքում կրճատվել են ցածր միավորներով ընդունվողները:
Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Հստակ է, որ առարկայացանկի փոփոխությունից մենք խոսելու ենք 2022-23 ուսումնական տարվա համար». ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայ եկեղեցու պատմություն առարկան այս տարվա առարկայացանկում ընդգրկվելո՞ւ է, թե՞ ոչ:
Ինչպե՞ս է կազմակերպվելու ուսումնական գործընթացը կորոնավիրուսի պայմաններում. ՈւՂԻՂ
«Եթե հիմա պատերազմական իրավիճակ լիներ, կարծում եմ, որևէ մեկը չէր ասելու՝ չգնանք թաքստոցում դաս անենք, որովհետև այնտեղ հարմար չէ, մութ է, խոնավ է, հաշվելու ենք, որ դա է պայմանը: Պետք է հիմա ընդունենք ու հասկանանք, թե նպաըակը ո՞րն է, ինչո՞ւ թույլ չեմ տալիս միանշանակ ասել՝ շատ վատ է, որ դիմակով է, որովհետև ես չգիտեմ՝ բժշկական առումով սա արդարացվա՞ծ է: Քննադատելն ամենահեշտ բանն է, բայց սա հիմա համ ծնողի վիճակն է բարդացնում, համ երեխաների, համ մանկավարժների»,- ասաց Նարինե Աբրահամյան-Թովմասյանը:
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարի չափերը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Լեզվաբան, ԵՊՀ հայ բանասիրության ամբիոնի դասախոս Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դպրոցների համար ԿԳՄՍ ուղեցույցին։
«Այդպիսի ռիսկեր կան, իհարկե: Գրատախտակի մոտ չկանչելն առանձնապես մեծ խնդիրներ չի ստեղծում, բայց որոշ առարկաների դեպքում ստեղծում է: Ունենք մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներ, որտեղ երեխան պետք է գա գրատախտակի մոտ՝ խնդիրը լուծի, չի կարող օդի մեջ խոսելով՝ լուծել»:
Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է հատուկ ուսումնական գործընթաց։
Նախարարը մասնավորապես նշել էր, որ բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում նաև արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար:
ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշմամբ սահմանվել է «Կանոններ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում նախադպրոցական կրթության հաստատությունների գործունեության համար» հավելված N 11-ը:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու:
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
168.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ:
Հայաստանի դպրոցներում ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, իսկ մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը գնահատում չի իրականացվելու, անբավարար գնահատման շեմը չեղարկվելու է: Այս մասին օգոստոսի 5-ին հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցության ժամանակ։
«Հայոց պատմություն» առարկայի ուսումնասիրման շնորհիվ ձևավորվելու է ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, հայ ժողովրդի և հայոց պետականության դերը համաշխարհային պատմության համատեքստում պատկերացնող, հայոց ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացի։
Հանրակրթության նոր չափորոշիչներով դպրոցներում ինֆորմատիկայի փոխարեն կներդրվի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան:
Պարետատան որոշման համաձայն՝ հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից: Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու դասապրոցեսը: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը պնդում է, որ այս մասին շատ քիչ տեղեկատվություն կա: «Հարցականները շատ-շատ են, նորից անորոշության մեջ ենք: Այս պահին ես ավելի տեղյակ եմ, թե Շոտլանդիայի դպրոցներն ինչպե՞ս են բացվելու, […]
Նախորդ հրապարակմամբ 168.am-ը գրել էր, որ իշխանափոխությունից հետո Բաց հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կայքում հրապարակվել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ (ճանապարհային քարտեզ), որում, ըստ ոլորտների՝ օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող ու մեր երկրում արդեն իսկ խորն արմատներ գցած ու կառավարության մակարդակով հարցեր լուծող հիմնադրամը ներկայացրել էր իր առաջիկա անելիքները:
ԵՄ դրամաշնորհային ծրագիրը՝ «ԵՄ-ն ի նպաստ նորարարության. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության փորձնական ծրագիրը» նախատեսված է բարելավելու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի դասավանդումը:
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:
«Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով։ Առարկայի չափորոշիչը կազմվել է գիտական ժամանակակից հետազոտությունների հիման վրա. սահմանվել են չափելի վերջնարդյունքներ:
Մեծ քանակությամբ ուսանողներ են դիմում մեզ և բարձրաձայնում արտակարգ դրության ռեժիմի և համավարակի դեմ պայքարի ոչ արդյունավետության պատճառով իրենց կրթական իրավունքի իրացման խնդիրների մասին։