Բաժիններ՝

Ի՞նչ են կարդում դպրոցականները գրականության դասերին Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում

Այս օրերին, երբ բուռն կերպով քննարկվում են Հայ գրականություն առարկայի ծրագրային փոփոխությունները, հետաքրքիր է տեսնել, թե ի՞նչ է ընդգրկված տարբեր երկրների գրականության կրթական ծրագրերում:

Նկատենք, որ բոլոր ստորև բերված երկրներում նախապատվությունը գերակշիռ մասով տրվում է ազգային դասական գրականության ուսուցմանն ու ուսումնասիրմանը:

Ֆրանսիա

Պարտադիր ծրագրում՝

  • Կրետյեն դը Թրուա. «Լանցելոտ»
  • Ժան Բատիստ Մոլիեր. «Ժլատը»
  • Պյեռ Կորնել. «Սիդ»
  • Պեդրո Կալդերոն. «Կյանքը երազ է»
  • Վիկտոր Հյուգո. «Թշվառները»
  • Էմիլ Զոլա. «Ժերմինալ»
  • Գուստավ Ֆլոբեր. «Մադամ Բովարի»
  • Օնորե դը Բալզակ. «Մարդկային կատակերգություն»
  • Անտուան դը Սենթ-Էքզյուպերի. «Փոքրիկ իշխանը»
  • Ալբեր Քամյու. «Անկում»:

ԱՄՆ

Միասնական դպրոցական ծրագիր, որպես այդպիսին, ԱՄՆ-ում չկա: Անգլերենի դասերին կարդում ու քննարկում են այնպիսի ստեղծագործություններ, որոնք ընտրում է ուսուցիչը:

Պարտադիր ծրագրում՝

  • Թեոդոր Դրայզեր. «Ամերիկյան ողբերգություն», «Ֆինանսիստ»
  • Ուիլյամ Ֆոլքներ. «Շառաչ և ցասում»
  • Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն. «Գանձերի կղզին»
  • Ջոզեֆ Քոնրադ. «Խավարի սիրտը»
  • Ջորջ Օրվել. «Անասնաֆերմա»
  • Թերրի Պրատչեթ. «Հարթ աշխարհ»
  • Էդիթ Ուորթոն. «Անմեղության դարաշրջան»
  • Գերման Մելվիլլ. «Մոբի Դիկ»
  • Դէնիել Քիզ. «Ծաղիկներ՝ Էլջերնոնի համար»
  • Էդգար Պո. Բանաստեղծություններ և պոեմներ

Մեծ Բրիտանիա

Անգլիացիները դպրոցում կարդում են այն, ինչ ընդունված է համարել դասական անգլիական գրականություն:

Պարտադիր ծրագրում՝

  • Ջ. Չոսեր. «Քենթրբերիական պատմություններ»
  • Կ. Մարլո. «Դոկտոր Ֆաուստի ողբերգական պատմությունը»
  • Դ. Դեֆո. «Ռոբինզոն Կրուզո»
  • Ջ. Սվիֆթ. «Գուլիվերի ճանապարհորդությունը»
  • Ս. Ռիչարդսոն. «Կլարիսա կամ երիտասարդ լեդիի պատմությունը», «Պամելա»
  • Գ. Ֆիլդինգ. «Թոմ Ջոնս ընկեցիկի պատմությունը»
  • Չարլզ Դիքքենս. «Օլիվեր Թվիսթի արկածները»
  • Ուիլյամ Թեքերեյ. «Փառասիրության տոնավաճառ»
  • Ջորջ Էլիոթ. «Ջրաղացը Ֆլոսսի վրա»
  • Ս. Քոլրիջ. «Ծեր նավաստին»

Գերմանիա

Սովորական դպրոցներում հիմնականում անցնում են գերմանացի գրողների ստեղծագործությունները, իսկ հումանիտար թեքմամբ գիմնազիաներում մանրամասն ուսումնասիրում են ամեն ինչ՝ սկսած անտիկ հեղինակներից՝ մինչև ամենաժամանակակիցները:

Պարտադիր ծրագրում՝

  • Գոթհոլդ Էֆրայիմ Լեսսինգ. «Նաթան Իմաստուն»
  • Ֆրիդրիխ Շիլլեր. «Ավազակներ», «Մարիա Ստյուարտ», «Սեր և խարդավանք»
  • Յոհան Վոլֆգանգ Գյոթե. «Երիտասարդ Վերթերի տառապանքները»
  • Հենրիխ Հայնե. «Ճանապարհորդություն Հարցով»
  • Թոման Ման. «Բուդդենբրոքները», «Կախարդական լեռը»
  • Հենրիխ ֆոն Քլյայսթ. «Մարքիզա դը Օ»
  • Ֆրիդրիխ Դյուրենմաթ. «Ծեր կնոջ այցը», «Ֆիզիկոսներ»
  • Ամադեուս Հոֆման. «Գաճաճ Ցախես», «Մուռ կատվի կենսապատումը»
  • Էդուարդ Մյորիքե. «Նկարիչ Նոլտենը», «Մոցարտը՝ Պրահայի ճանապարհին»
  • Գեորգ Բյուհներ. «Դանտոնի մահը»

Ճապոնիա

Ինչպես և Ռուսաստանում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում, այստեղ ևս հիմնական ուշադրությունը հատկացվում է հայրենական գրականության ուսումնասիրությանը:

  • Մուրասակի Սիկիբու. «Ասք Հենզիի մասին»
  • Սէյ-Սյոնագոն. «Գլխավերևի գրառումներ»
  • Հիգուտի Իթիյո. «Հասակակիցներ»
  • Յուկիո Միսիմա. «Ոսկե տաճարը»
  • Կոբո Աբէ. «Ավազուտների կինը»
  • Սոսէկի Նացումէ. «Սիրտը»
  • Ռյունոսկէ Ակուտագավա. «Ռասյոմոն»
  • Օհայ Մորի. «Պարուհին»
  • Հարուկի Մուրակամի. «Ոչխարների որսը»
  • Սիկի Մասաոկա. Բանաստեղծություններ

Սա կարդում են բոլորը

Իհարկե, հայրենական գրականությունն առաջին տեղում է միշտ, բայց կան համաշխարհային գրականության նմուշներ, որոնք ընդգրկված են գրեթե բոլոր երկրների դպրոցական ծրագրերում:

Եվ այսպես, համաշխարհային տասնյակը՝

  • Հոմերոս. «Իլիական», «Ոդիսական»
  • Վիլյամ Շեքսպիր. «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ»
  • Հարփեր Լի. «Ծաղրասարյակ սպանելը»
  • Վիլյամ Գոլդինգ. «Ճանճերի տիրակալը»
  • Չարլզ Դիքքենս. «Մեծ հույսեր»
  • Մերի Շելլի. «Ֆրանկենշտեյն»
  • Յոհան Վոլֆգանգ Գյոթե. «Ֆաուստ»
  • Ֆրանց Կաֆկա. «Կերպարանափոխություն»
  • Լև Տոլստոյ. «Աննա Կարենինա»
  • Ֆյոդոր Դոստոևսկի. «Ոճիր և պատիժ»

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս