«Հանրակրթական չափորոշիչներն արտահայտում են մեր ռազմավարական պատկերացումները. որևէ բան մեզ չի՛ շեղելու». ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտնեց, որ երեկ իր մասնակցությամբ քննարկվել է հանրակրթության չափորոշիչները։
Նիկիոլ Փաշինյանի խոսքով՝ այդ չափորոշիչներն արդեն վարչապետի աշխատակազմում են և առաջիկայում այն պետք է Կառավարության նիստով ընդունվի։
«Չափորոշիչների շուրջ բազմաթիվ քննարկումներ է եղել, ուստի ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այն նախագիծը, որը դրված է շրջանառության, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ, և այս ընթացքում, իհարկե, կլավարկվի այն առումով, որ կանցնի ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով, և մենք այդ ռազմավարական մեր պատկերացումը պետք է արձանագրենք:
Հաջորդ փուլում արդեն պայմանավորվեցինք, որ մենք ինձ մոտ քննարկումներ կունենանք առարկայական չափորոշիչների վերաբերյալ: Իհարկե, այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ եղել են, արդեն իսկ պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումներն ամբողջությամբ բաց լայնորեն կիսել հանրության հետ և ի ցույց դնել, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ պետական, ազգային շահերից: Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է, և որևէ բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելու, և հանրակրության չափորոշիչն այս իմաստով ունի կարևորագույն և առանցքային նշանակություն, սա ի գիտություն»,-ասաց վարչապետ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում