Սեպտեմբերի 18-ին Շիրակացու ճեմարանում պաշտոնապես բացվեց շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնը, որը նախատեսված է սառնարանամատակարարման և օդորակման ոլորտում տեխնիկական և ինժեներական անձնակազմի վերապատրաստման համար:
Այս տարի՝ անցած տարվա համեմատ, 98-ով քիչ ատենախոսություններ են ներկայացվել ԲՈԿ որակավորման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:
Ծնողներից շատերը 168.am-ի հետ զրույցում ողջունեցին այս գաղափարը՝ նշելով, որ դեռ փոքրուց պետք է երեխաներն իմանան սպառողի իրավունքները, ոմանք էլ ասացին, որ Հասարակագիտություն առարկան են անցում դպրոցներում, և այն բոլոր բացերը լրացնում է:
Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի սփյուռքի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովը քննարկելու է Շախմատ առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարությունը: Այս մասին հայտարարել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երևանի թիմն անհատական մրցույթում նվաճել է 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկում արժանացել 3-րդ կարգի գավաթի։
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Դ. Գալոյանի նշանակումը ԿԳՄՍ փոխնախարարի հովանավորչության արդյունք էր: Այս պնդումները չեն դադարում, որովհետև նախարարությունը մինչև այժմ ակնհայտ խտրական մոտեցում է ցուցաբերում և չի արձագանքում Դ. Գալոյանի գիտական աշխատանքներում բացահայտված պարզունակ արտագրությունների դեպքերին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն ու Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիան եկել են ընդհանուր հայտարարի:
FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի անվճար սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում եւ ապրել ամերիկյան հյուրընկալ ընտանիքներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:
Տարվա մեջ 2-րդ անգամ խախտում թույլ տալու համար: 2-րդ կարգապահական տույժն եմ ստացել օգոստոսին, ասված է՝ 23-ին, բայց ես 26-ին եմ ստացել, Աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասը (hամատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքից ազատ ժամանակ, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է) խախտելու համար:
Հայաստանի ոչ բոլոր դպրոցներն այս տարի ունեն առաջին դասարանցի աշակերտներ։ 168.am-ը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանից հետաքրքրվեց՝ այս տարի քանի՞ դպրոց կա, որտեղ ընդամենը 1 երեխա է առաջին դասարան հաճախում։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման նպատակով հանդիպել է ուսման մեջ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ոլորտի խնդիրներով հետաքրքրված շահագրգիռ անձանց հետ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա առիթով այցելել է Գեղարքունիքի մարզի այն դպրոցներ, որոնց կից այս տարի բացվել են նոր նախակրթարաններ:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավոական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է բուհի վարչական անձնակազմի ներկայացուցիչների, ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Մաթեմատիկայի «Կենգուրու», հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթներում ու միջազգային առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած և ուսումնական հաստատությունները ոսկե մեդալով ավարտած աշակերտները ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Oգոստոսին 8-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրել:
«Ժամաքանակների փոփոխություն, որպես այդպիսին, չի լինում, ու ասել, որ կրճատվելու են ուսուցիչների հաստիքները, նման պնդում չենք կարող ունենալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության նախաձեռնությամբ վերանայվում են Հանրակրթության պետական չափորոշիչները, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը:
«Դժվար է լինելու նաև այդ երկու ոլորտները մեկ մարդու կողմից արդյունավետ կառավարելը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց փորձագետը՝ արձագանքելով 168.am-ի հարցին, թե ՝«Արդյո՞ք Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հասցնում է զբաղվել այն բոլոր խնդիրներով, որոնք ենթադրում է նախարարության անվանումը»:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի քանի խորհուրդներ տվեց նորանշանակ ռեկտորներին: Նա նշեց, որ նախաձեռնություններն ու փոփոխությունները պետք է իրականացվեն խելամիտ ձևով.
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի սպասելիքները նոր ուսումնական տարուց ավելի մեծ են, քան նախորդ տարի՝ հաշվի առնելով այն, որ անցել է հետհեղափոխական շրջանը, և բավականին ժամանակ կա ինչ-որ ռազմավարական փաստաթողթեր մշակելու և որոշակի քայլեր անելու համար:
ԱԺ-ում առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Այս ուսումնական տարում ֆինանսական կրթությունը կներդրվի ևս 350 դպրոցում՝ ծրագրի ընդգրկման ծավալը հասցնելով 750-ի, իսկ ձեռնարկատիրական կրթություն կդասավանդվի հանրապետության բոլոր դպրոցների տարրական դասարաններում: Ծրագրի արդյունքում հիմք կդրվի առավել գրագետ, ֆինանսական գիտելիքներով օժտված քաղաքացու ձևավորմանը, որը հետագայում կազդի նաև տվյալ անձի կյանքի որակի և երկրի տնտեսության զարգացման վրա:
«Ես շատ ուրախ եմ, որ բուհական համակարգում այլեւս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուր ազատ մարդ կարող է իր կարծիքն արտահայտել, դրա համար չհետապնդվել եւ ազատ լինել իր գործողություններում»:
Նախարարը չէր բացառել, նոր դասագիրքը, հնարավոր է՝ չտպվի, քանի դեռ հանձնաժողովը չի եկել եզրակացության, նաև չբացառեց, որ կիրառեն այլ երկրների փորձը, որ վերջին 20-25 տարիների պատմությունը չներառվի դասագրքում:
ՀՀ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-24-ը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» առաջնության շրջանակում անցկացվող միջազգային համաժողովին և նախարարական գագաթնաժողովին:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր իմ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը հրապարակավ ընդունել է նաև ռեկտորի պաշտոնակատարը»:
Դպրոցական դասագրքերը 30-40%-ով ավելի թեթև կլինեն: Այս մասին ՀՀ վարչապետի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այս ուսումնական տարում Երևանի համար նախատեսել ենք մոտ 14 հազար աշակերտ: Ընդունելությունն օգոստոսի վերջին կավարտվի»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: