Փոփոփոխություն կատարվեց տարկետման տրամադրման կարգում
Այսօր Կառավարության հերթական նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2018 թվականին Կառավարության ընդունած որոշման մեջ առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են տարկետման տրամադրման իրավունքին:
«Առաջարկում ենք օրենքում 5-րդ կետից հետո լրացնել նաև 5.1 կետը, ըստ որի՝ հանձնաժողովի դրական եզրակացությունը ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են Կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով տարկետումը դադարելու օրվանից։ Սա կարգավորում է մի իրավիճակ, երբ քաղաքացին հնարավորություն ունի ստանալու տարկետում կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճումով, սակայն այլ տարկետում ունի, օրինակ, հիվանդության պատճառով։ Մենք ստիպված էինք լինում այդ քաղաքացուն ասելու, որ թեպետ ունի դրական եզրակացություն, բայց պետք է դիմի այն ժամանակ, երբ այդ տարկետումն ավարտվի։ Մենք սահմանում ենք կարգ, որ այդ քաղաքացիներին ընդգրկում ենք
Կառավարության որոշման նախագծում, և երբ նրանց գործող տարկետման կարգն ավարտվում է, սկսում է գործել այն տարկետման կարգը, որը սահմանում է կրթության և գիտության ոլորտում նշանակալից նվաճման համար»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում