«Հեռավար կրթություն ուսուցման ձևը հախուռն արձագանք է ճգնաժամին, և այս իրավիճակում ով ինչ կարողանում՝ օգտագործում է։ Բազմաթիվ խնդիրներ կան, առաջինը IT ենթակառուցվածքներն են, այսինքն՝ ոչ միայն աշակերտները խնդիր ունեն, այլև նույնիսկ ուսուցիչները։ Ոմանց համար համակարգիչների հնարավորությունը սահմանափակ է, մյուսները հեռախոսով են աշխատում, ու էլի սահմանափակ է։ Այսինքն, ունենք տեխնիկայի պրոբլեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
ԵՊՀ ուսխորհուրդը հայտարարություն է տարածել, որում խոսվում է հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողների համար նախատեսված պետական աջակցության մասին:
Այսպիսով, արտակարգ դրությունը երկարացվեց ևս մեկ ամսով։ Սա նշանակում է, որ այս ուսումնական տարում երեխաներն այլևս դպրոց չեն գնա։ Նույնիսկ, եթե մայիսի կեսին Հայաստանում ունենանք իդեալական իրավիճակ՝ կորոնավիրուսի հետ կապված, և բացենք դպրոցները, ծնողների մեծ մասը երեխաներին դպրոց չի ուղարկելու։
«Երեկ ԿԳՄՍՆ-ն հրաման է ուղարկել դպրոցներ, որով ասվում է, որ 2019-2020 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ողջ մատյանի թվանշանները պետք է անցկացվեն էլեկտրոնային մատյանների մեջ, և այն պետք է լինի մինչև ապրիլի 20-ը։ Սա բավականին լուրջ խուճապ է առաջացրել ամբողջ կրթական համակարգում, և բոլոր դպրոցների տնօրենները, ուսուցիչները բարձրաձայնում են այս մասին, որ իրապես հնարավոր չէ։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ կարծիք էր հայտնել, որ ճիշտ կլինի կիսամյակը փակել սեպտեմբերին, որովհետև անգամ առցանց կրթություն իրականացնող արտերկրի համալսարանները վերջին քննությունը կազմակերպում են երես առ երես հանդիպմամբ:
Արձագանքելով անգլերեն լեզվի տեսադասեր կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստացած առաջարկներին` նախարարությունը ներկայացնում է heravar.armedu.am միասնական հարթակի հետևյալ ռեսուրսի հղումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5֊12֊րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ:
Հասարակագիտությունից կարևոր դաս ունենք, բաց չթողնեք։ Նաև կրկնապատկել ենք տեսագրվող դասերի թիվը, որ սարքերի խնդիրներ ունեցողները օգտվեն:
«Հեռավար կրթության հետ կապված, իհարկե, խնդիրները շատ են, և տրամաբանական է, որ խնդիրներ պետք է լինեին, քանի որ հանրապետությունը սովոր չէր հեռավար կրթության: Մենք ընդամենը նոր էինք ընդունել հեռավար կրթության, այն էլ՝ բացառիկ դեպքերի սահմանման կարգով օրենքը, և արդեն ստիպված էինք այն շատ արագ կիրառել»:
Ուրախությամբ հայտարարում ենք «Իմ քայլը» հիմնադրամի՝ 2020-2021 ուսումնական տարվա համար կրթաթոշակային ծրագրի հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը։
Այս պահին ուսուցիչների և աշակերտների՝ հեռավար ուսուցման գործընթացում առավել մեծ ներգրավվածություն ապահովելու համար անհրաժեշտ է մոտ 24.000 սարք. ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սրանք շատ հապշտապ հավաքված տվյալներ են, և նախարարությունը հիմա էլ ստանում է նման դիմումներ:
Ասել, որ մեր կրթական համակարգն ամբողջովին պատրաստ էր հեռավար ուսուցմանը, բնականաբար, ճիշտ չի լինի: Եվ պետք է տարանջատենք առցանց դասախոսությունը հեռավար ուսուցումից, քանի որ այն հեռավար ուսուցման ընդամենը մի բաղադրիչն է, բայց չի բնութագրում այն բոլոր մոդուլների համակարգը, որն իր մեջ ներառում է հեռավար ուսուցումը:
Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով հավաքագրված սարքավորումները երկուշաբթի օրվանից կհասնեն հասցեատերերին։
Արդեն պարզ է, որ ուսումնական այս կիսամյակի դասերն առաջիկա շաբաթներին ևս կանցկացվեն առցանց ձևով։ Սա նշանակում է, որ հրատապ է դառնում առցանց ուսուցման մեթոդական ապարատ մշակելու հարցը։ Առաջին օրերին ուսուցիչները հախուռն ձևով սկսեցին օգտագործել առցանց տարբեր հարթակներ՝ դասերի շարունակականությունն ապահովելու համար։ Հիմա մենք արդեն մի փուլում ենք, որ կարող ենք ավելի խորքային մտածել առցանց ուսուցման մասին։
Հարգելի պրն. Ա. Հարությունյան,երկրում արտակարգ դրութան և դրա հետևանքով ստեղծված պայմաններից ելնելով, խնդրում ենք օրենքով նախատեսված կարգով լուծում տալ ուսանողության շրջանում ծագած հետևյալ խնդրին. համաձայն ԵՊՀ ռեկտորատի որոշման՝ ս.թ. ապրիլի 7-ից նախատեսվում է անցկացնել քննություններ՝ առցանց կարգով, որոնց մասնակցելու իրավունք է տրվելու միայն այն ուսանողներին, որոնց կողմից մինչև նշված ամսաթիվը կկատարվի ուսման վարձավճարի մարում:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը:
Զարգացած տեխնոլոգիաների մեր ժամանակաշրջանը նոր պահանջներ ու մարտահրավերներ է առաջադրում պետությունների կենսագործունեության տարբեր ոլորտներին։ Ժամանակին համահունչ քայլելու եւ արդի նորարարական ձեռքբերումներից առավելագույնս օգտվելու համար երկրին անհրաժեշտ է համապատասխան որակավորմամբ մարդկային ռեսուրս։ Պետական համակարգում մարդկային ռեսուրս ձեւավորելու հիմնական ինստիտուտը կրթական ոլորտն է։
«Ըստ էության, հատկացված է անհաջող ժամ, առավոտյան 8։30-9։30-ին դժվար թե գլխի ընկնեն, թե քանի երեխա է արթուն։ Շատերը չունեն «քեթչ-ափ»-ի հնարավորությունը ու, բնականաբար, այդ դասերը չեն նայում»։
Հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող դպրոցներին (համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմվելիք ցանկի), որոնք էլ իրենց հերթին՝ դրանք կփոխանցեն համապատասխան տեխնիկական միջոցներ չունեցող ընտանիքներին։ Նման որոշում մարտի 24-ին կայացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն աշակերտներին հնարավորություն կտա նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին ժամը 21։00-ին հանրապետության ուսուցիչների հետ առցանց տիրույթում կարևոր զրույց կունենա։
«Նախարարությանը հիմնականում հաջողվեց այս մեկ շաբաթվա ընթացքում ապահովել հարթակներ և համագործակցություն՝ հեռավար կրթություն իրականացնելու համար: Մենք հիմա ամփոփում ենք, թե ինչ ծավալներով է ներգրավվածությունը, մեզ համար երեկ շատ հետաքրքիր թիվ եկավ՝ մարզերից մեկում 88 տոկոս ներգրավվածություն կա»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հեռավար ուսուցման արդյունքներին:
Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։ ՀՌՀ-ի ինստիտուտները ս․թ․ հունվարին կազմված ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացները, պետական քննությունները, դիպլոմայինների պաշտպանությունները և լուծարքներն իրականացնում են նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։
Ինքնամեկուսացումը կամ տանը մնալը մտածելու, սովորելու, զարգանալու հոյակապ հնարավորություն է. նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար դասախոսություն է կարդացել Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար և գլոբալ ռիսկերի և կորոնավիրուսի հետ կապված տնային հանձնարարություն տվել:
Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում 2020 թ․ մարտի 13-18-ը անցկացված Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի 4 աշակերտները նվաճել են 4 բրոնզե մեդալ։
Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ դասախոսություններ են հեռարձակվելու հեռավար ուսուցմանը նպաստելու համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նաև նշեց, որ դասախոսություններ են տեղադրվելու նաև Youtub–ում, որը, ի դեպ, նախարարի խոսքով, դիտողներից ինտերնետ տրաֆիկ չի տանելու։
Այս փուլում կարելի է որոշ առարկաներ չներառել դասացուցակում. Ֆիզկուլտուրա, երգ, տեխնոլոգիա և այլն։ Հ1-ի յուրաքանչյուր ժամը հատկացնել մեկ դասարանի դասերի։ Օրինակ՝ ժամը 10.00-11-ը անել առաջին դասարանի դասերը, 11-12-ը՝ 2-րդ դասարանի և այդպես շարունակ։ Հրավիրել լավագույն մասնագետներին, ովքեր իրենց դասարանին հատկացված ժամի ընթացքում կարճ ներկայացնեն օրվա 4-6 դասերը։ Կարճ կներկայացնեն դասի նյութը և կտան տնային աշխատանքներ։
Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրության հաստատումից հետո մեր երկրում դադարեցվել է կրթական բոլոր հաստատությունների գործունեությունը, դադարեցված է նաև ՀՀ-ում գործող բոլոր միջազգային հաստատությունների ուսումնական գործընթացը:
Կորոնավիրուսի հետ կապված՝ Հայաստանի ուսումնական հաստատությունների գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցված է։ Սա նոր ու հետաքրքիր իրավիճակ է ստեղծում կրթության համար։ Հեռավար կրթությունը միշտ եղել է՝ որպես դեմ առ դեմ կրթությանը զուգահեռ գոյություն ունեցող համակարգ։ Հիմա աշխարհում առաջին անգամ ստեղծվում է մի վիճակ, երբ հեռավար կրթությունը որոշ ժամանակով դառնում է ֆորմալ կրթության կազմակերպման միակ հնարավոր ձևը։ Սա յուրահատուկ գիտափորձ է՝ հասկանալու համար, թե ինչպիսին կլինի միայն հեռավար ձևով աշխատող կրթությունը։
Տարածված տեսակետ կա այն մասին, որ պետությունը լավ մենեջեր չէ։ Առաջնորդվելով այս տրամաբանությամբ, շատ հաստատությունների կառավարումը պետությունները տալիս են մասնավորին։ Մեկ այլ տարբերակով էլ փորձ է արվում բիզնես կառավարման մոտեցումները տարածել պետական համակարգում։ Մշակվում են արդյունավետության ցուցանիշներ, թվերը դառնում են որոշիչ։