Ինչպե՞ս ընտրել լավ կրկնուսույց
Ոչ ոք պատրաստ չէ վճարել «հետաքրքիր մարդու հետ հանդիպումների» համար: Առարկայի խորը իմացությունը ու դասավանդման մեթոդներին տիրապետելն այն որակներն են, առանց որի կրկնուսույց կոչվել հնարավոր չէ:
Ստորև ներկայացնենք այն արձագանքները, որոնց հետևում թաքնված են դասախոսի գերազանց աշխատանքն ու աշակերտի փայլուն արդյունքը:
Այս մասին գրում է profi.ru կայքը:
1. Նա յուրաքանչյուր աշակերտի մեջ տեսնում է անհատականության
Չնայած կենսափորձին ու տարիքային տարբերությանը՝ տաղանդավոր մանկավարժն իր աշակերտներին հարգանքով է վերաբերվում ու ընդունում է անհատականություն լինելու նրանց իրավունքը: Նա նրանց վրա հոգեբանական ճնշում չի գործադրում, չի ընդգծում իր առավելությունը, ագրեսիա չի դրսևորում անգամ թաքնված վիճակում: Իրապես լավ կրկնուսույցն իր աշակերտի ավագ ընկերն է:
2. Նա էմոցիոնալ է
Երբ մանկավարժն իրականում սիրահարված է իր առարկային, այդ կիրքը փոխանցվում է նաև իր աշակերտներին: Եթե դասավանդողն անտարբեր է իր աշխատանքի նկատմամբ, չարժե նրանից ոչ ստեղծագործական մոտեցում սպասել, ոչ էլ շարունակական ինքնազարգացման ձգտում:
3. Նա հիանալի հումորի զգացում ունի
Խոսքը նրա մասին չէ, որ դասախոսը նստի ու պարապմունքների ժամանակ անեկդոտ պատմի: Մանկավարժի հումորի զգացում ասելիս՝ հասկանում ենք նրա մտածողության ճկունությունը, ոչ ստանդարտ իրավիճակներին նրա հարմարվելու կարողությունը և այլոց տեսակետը հաշվի առնելու ունակությունը: Այս կարևոր կենսական հմտությունները կրկնուսույցը հեշտությամբ փոխանցում է իր աշակերտներին:
4. Նա շատ հարցեր է տալիս ու կարողանում է լսել
Իսկապես, իրականում հաջող պարապմունքն ինտերակտիվ պարապմունքն է: Ի հեճուկս ծնողների վախերի՝ անսպասելի հարցերն աշակերտին չեն ստիպում իրեն անօգնական զգալ: Լավ կրկնուսույցի հետ նոր բան իմանալու հնարավորությունը միշտ ուրախություն է: Իսկ ճիշտ պատասխան տալը կրկնակի է հաճելի, քանի որ կրկնուսույցն ուշադիր, առանց ընդհատելու կլսի ու խոսքի կեսին ձեր ասածը չի մեկնաբանի: Լսելու ունակությունը բացառիկ շնորհ է և մանկավարժի համար հատկապես կարևոր է:
5. Նա լավ մարդ է:
Այո, շատ պարզ: Ազնիվ, բարի, կարգին, պատասխանատու մանկավարժն ունակ է իր սաներին ավելի շատ բան տալ, քան դպրոցական դասագրքի պարունակությունն է:
Պատրաստեց 168.am-ը