Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:
168.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ Փաշինյանի այս պահվածքն իր համար բոլորովին զարմանալի չէ, նման վարքագիծը բնորոշ է Փաշինյանին։
Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի:
Նա միշտ արյան է ձգտել ու, ցավոք, ստացել՝ ընդդիմադիր ժամանակ, թե՝ իշխանության, խաղաղության ժամանակ, թե՝ պատերազմի։ Նրա գիտակից կյանքը, կենսագործունեության կոմֆորտ միջավայրն արյունն է։ Իսկ ստանալուց հետո՝ անմիջապես սկսում է մեղավորներ հորինել։
Վիճակագրական ծառայությունը վաղուց ամփոփել է անցած տարվա արտաքին առևտրի ցուցանիշները. ունենք ինչպես՝ արտահանման, այնպես էլ՝ ներմուծման անկում։ Արտահանումը նվազել է՝ 3,9, ներմուծումը՝ 17,7 տոկոս։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Կոստանյանն է։
Կառավարությունը շատ էր ոգևորվել 2019թ. տնտեսական աճով։ Վարչապետը գլուխ էր գովում, որ իր կառավարությանը հաջողվել է տնտեսական աճի մակարդակով անցնել՝ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ՝ ԵԱՏՄ-ի ու աշխարհի շատ երկրներին։ Բայց այդ ամենը շատ կարճ տևեց։
Խորհրդարանի «ամենահզոր» իրավաբանը, մեր օրերի Գուգո Գրոցին, ՀՀ նախագահին սպառնացել է իմպիչմենտով։
Փետրվարի 24-ին լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ համահայկական դրամահավաքի միջոցով ձեռք բերված 105 ռոյալները կտեղադրվեն Ծիծեռնակաբերդի բարձունքում, կհնչեն դասական արվեստի ստեղծագործություններ, իսկ հիշատակի միջոցառումների ավարտից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի և Արցախի երաժշտական դպրոցներին։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մամուլի համար բանկային թեմաները պակաս հրապուրիչ են: Պատճառները, հնարավոր է, բազում են: Բայց ամենաէականը, թերևս, այն է, որ բանկային թեման պակաս հասկանալի է պարզ ընթերցողի համար:
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ եթերը նվիրված էր իր ձևակերպմամբ` քաղաքական դասալիքներին՝ այս իշխանություններին, որոնք Հայաստանի և Արցախի պետական ու անվտանգային շահերը ստորադասում են իրենց ճղճիմ քաղաքական հաշվարկներին։
«Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) սոցիալական նախագծի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում բնակվող երեխաներն ու պատանիները հնարավորություն են ստանում ծանոթանալու իրենց բնակավայրից դուրս գտնվող Հայաստանին:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Անդրկովկասում պետք է էվակուացվեին թուրքական և գերմանական զորքերը։ Թուրք-գերմանական զորքերին փոխարինելու եկան անգլիական զորքերը։
Երեկ կատարվել է 4661 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 նոր դեպք, 85 մարդ առողջացել է:
Հայաստանի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, ու դա ստիպել է Նիկոլ Փաշինյանին կրկին հիշել Ամուլսարի ծրագրի մասին։ Ծրագիր, որն այս վիճակում է հայտնվել իր ու իր կառավարության բացարձակ անգործության հետևանքով։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած քաղաքական թիմն ամեն ինչ արեցին, որպեսզի Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը հայտնվի փակուղում։
Ըստ Դերզյանի՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը կարող է օգտվել ընդդիմության կողմից իրեն տրված հումանիտար միջանցքից ու հեռանալ՝ դրա համար շնորհակալություն հայտնելով ընդդիմությանը։
Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել:
Եթե անկեղծ, շատ զարմացած եմ։ Ես կարծում էի, որ էլ զարմանալու տեղ չունեմ: Ես մտածում էի, որ բոլորի դիմակներն արդեն պատռված են, իսկ Արմեն Սարգսյանը վերջացած մարդ է։ Բայց արի ու տես, որ սխալվեցի։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Լայն հանրությունը նախարարությունների գործունեության մասին տեղեկանում է միայն այն ժամանակ, երբ նշանակվում կամ ազատվում են նախարարները և փոխնախարարները։ Մնացած պաշտոնյաների նշանակման կամ ազատման, կառուցվածքային փոփոխությունների մասին քիչ է խոսվում։
Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ Զինված ուժերը պահանջում են երկրի կառավարումը ձախողած և հազարավոր զոհերով ու տարածքային կորուստներով նվաստացուցիչ պարտություն կրած ղեկավարի և ողջ կառավարության հրաժարականը:
2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով:
Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ այսօր հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ: Հրապարակում տեղադրվել է «Սատարում ենք հայոց բանակին, պահանջում ենք վարչապետի հրաժարականը» գրությամբ պաստառներ:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով՝ ՀՀ նախագահն Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից չպետք է ազատի, և դրան մեկ լուծում կա՝ առարկություններով գրությունը հետ ուղարկի։
Մի լուծում կա. նախագահը առարկությունով հետ է ուղարկում ԳՇ պետին ազատելու որոշումը. Վազգեն Մանուկյան
Փետրվարի 26-ին Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում տեղի է ունեցել ինքնաբուխ ակցիա՝ ի աջակցություն հայոց բանակի ու «Հայրենիքի փրկության շարժման»։
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած 168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան եղել է ՀՀ նախագահի նստավայրում, հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Հայաստանը գտնվում է անդունդի եզրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
Զինված ուժերի գլխավոր շտաբի և բանակի հրամկազմի՝ նախօրեին արված հայտարարությունը Հայաստանում ստեղծել է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ։
«Պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի քաղաքական ղեկավարությունն է, ոչ թե ռազմական. Այնպես որ, ասել, թե բանակի ղեկավարությունը չի միացել ԳՇ պահանջին, այդքան էլ կոռեկտ չէ: Միգուցե Նիկոլ Փաշինյանն այդքան էլ լավ չի պատկերացնում այդ տարանջատումները, բայց ինձ թվում է՝ ավելի շատ տուրք է տալիս պահի հարմարությանը: Եթե, օրինակ, ՊՆ-ն հայտարարեր, իսկ ԳՇ-ն նման հայտարարություն չաներ, կասեր՝ այ, դա չէ ղեկավարությունը, նա է ղեկավարությունը»