«Մարտի 1-ի հանգուցալուծումը. Նիկոլ Փաշինյանը՝ ռեցիդիվիստ». Գևորգ Կոստանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Կոստանյանն է։
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք անցկացնում, ի՞նչ նպատակներ է նա հետապնդում:
Պարզվում է՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, հետախուզման մեջ չէ և ՀՀ գործող իշխանությունները երկու տարի շարունակ կեղծել են նման տեղեկատվություն տարածելով: Գ. Կոստանյանը փաստեր է ներկայացնում:
Նախկին գլխավոր դատախազը պնդում է՝ «Նիկոլ Փաշինյանը չի՛ կարող լուծել ռազմագերիների հարցը: Նիկոլը ռազմագերիների հարցը տապալեց քաղաքական հարթությունում, ՀՀ դատախազությունը՝ իրավական»:
Որքան ռազմագերիներ ունենք Ադրբեջանում, ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները թաքցնում 44-օրյա պատերազմի զոհերի, անհետ կորածների, ռազմագերիների իրական թվերը:
«Հայաստանի ողջ պատմության ընթացքում Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի տապալեն Հայաստանի իշխանություններին: Իսկ այսօր Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն Հայաստանի իշխանությանը: Հետևություններն ինքներդ արեք, թե ինչո՞ւ են Էրդողանն ու Ալիևը ամեն ինչ անում, որպեսզի պահպանեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում»,-ասում է Գ. Կոստանյանը:
«Այսօր Ալիևը Հայաստան հանրապետության ներկա իշխանությունների միջոցով ավելի շատ հարցեր է լուծում Հայաստանում, քան Հայաստանի իշխանությունները: Ես ոչ թե քաղաքական հայտարարություն եմ անում, այլ վստահաբար իրավական հայտարարություն եմ անում՝ առնվազն հիմք ընդունելով ռազմագերիների հարցը»,-հայտարարեց Գ. Կոստանյանը:
Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը ճիշտ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ սխալ: