«Բանակին վերաբերող խնդիրներով պետք է զբաղվեն ռազմական ոլորտի մասնագետները, որոնք գիտեն՝ բարութն ինչ հոտ ունի». Ապրիլյան պատերազմի մասնակից

Ապրիլյան պատերազմի մասնակից, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Հարություն Բադալյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ Ապրիլյան իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի գործունեությանը և սպասվող եզրակացությանը, նշեց՝ հանձնաժողովը լրիվությամբ քաղաքական է, և բանակի ավելի մարտունակ լինելու շահը չի հետապնդում:

«Այդ մասով ես, առհասարակ, կարծիք չունեմ, դա քաղաքականություն է, որում ես չկամ: Նմանատիպ քայլերով մենք դեմոտիվացնում ենք հասարակությանը, մինչդեռ ազգը մոտիվացիայի կարիք ունի: Ավելին, բանակին վերաբերող խնդիրներով պետք է զբաղվեն ռազմական ոլորտի մասնագետները, որոնք, կոպիտ ասած, գիտեն՝ բարութն ինչ հոտ ունի, և գործնականում, այլ ոչ թե տեսականորեն տիրապետում են տվյալ գործառույթներին: Ընդ որում, դա պետք է անեն՝ խստիվ պահպանելով գաղտնիության նորմերը»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ սպասելիքներ կան Ապրիլյան հանձնաժողովի եզրակացությունից:

Տեսանյութեր

Լրահոս