«Իրականում Սահմանադրական դատարանում (ՍԴ) դատավորների մեջ չպետք է լինի վեճ՝ քննարկե՞լ տվյալ հարցը, թե՞ ոչ, կամ ինչպե՞ս քննարկել: ՍԴ-ում նիստը պետք է վարի դատարանի նախագահը, և ինչպես որ ասում է, այնպես էլ պետք է լինի: Ու ես կարծում եմ, որ անգամ եթե նախագահը ինչ-որ մի կարգադրություն անելիս սխալվում է, ոչ մի դատավոր չպիտի ձայն խնդրի, ասի՝ դու սխալ ես անում, սկսեն իրար հետ վիճել: Սահմանադրական դատարանին դա չի սազում ընդհանրապես: Հետո երբ որ կառանձնանան, կարող են քննարկել, պարզել, թե այսուհետ ինչպես են անելու, որ հարցը երբ են քննարկելու, քվեարկելո՞ւ են, թե՞ չեն քվեարկելու»։
«Աշխարհում չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, կան շահեր ունեցողներ, և յուրաքանչյուրը գործում է՝ իր շահից ելնելով: Այսինքն, մենք պիտի դառնանք այնպիսի գործոն, որ կարողանանք մեր շահը ձևակերպել այդ ուժեղ խաղացողների շահերի շրջանակում, որ նրանք էլ հասկանան՝ ինչը մեզ համար շահեկան է, շահեկան է նաև իրենց համար»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ սրա համար ուժեղ իշխանություն և երկիր պետք է ունենալ:
«Ջավախքում Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը հիմնադրելուց հետո և հաշվի առնելով Վահան Տերյանի տուն-թանգարանի շատ վատ վիճակը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) 2019թ. տերյանական օրվա ժամանակ հայտարարեց, որ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը ՋԱՀ-ի կարևոր ծրագրերի ցանկում է ներառվում, և այդ օրվանից սկսած աշխատանքներ է իրականացնում, որպեսզի կարողանանք միասնաբար վերականգնել Վահան Տերյանի տուն-թանգարանը»,- Ջավախքի Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանում մեզ հետ զրույցում ասաց Սամվել Մկոյանը:
Լուկիանովի դիտարկմամբ՝ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերսկսման հետ։ «Այդ էջին ՌԴ-ն ևս ժամանակ առ ժամանակ անդրադառնում է, թեև այն ապացուցել է իր արդյունավետության բացակայությունը, սակայն որպես քաղաքական գործիք՝ ինչ-որ պահի այն կարող է կարևոր դառնալ ավելի շատ խաղացողների համար։ Իսկ մինչ այդ, կարծում եմ՝ կողմերը դիրքավորվում են սահմանագծման գործընթացին ընդառաջ։ Բոլորը հասկանում են, որ առանց դրա հնարավոր չէ որևէ ուղղությամբ շարժվել, միայն փոխադարձ մեղադրանքներ են հնչում, սա բարդ իրավիճակ է»,- ասաց նա։
168.am-ի հետ զրույցում Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հայրենաճանաչության ոլորտի ղեկավար, «Վերադարձ արմատներին» նախագծի համակարգող Մանուշակ Ստեփանյանն անդրադառնալով Գեղամ Նազարյանին բերման ենթարկելուն, նկատեց՝ հայ իրականության մեջ սա շատ վատ երևույթ է։
«Երբ տեսա, որ մի աղջկա 3 հոգով թևերը ոլորած տանում են, ասացի՝ անհարմար է, Իլհամ Ալիևը չի, հայ աղջիկ է, հեգնեցի, ասացի՝ ամոթ է, ու անցա: Այդ պահին ոչ մի բան, մի 50 մետր անցնելուց հետո բերման ենթարկեցին ու էն բառերը, որ ասում էին՝ անպայման գլուխը գետնին խփեք, էդ պահին ոչ թե իմ գլուխն էին գետնին խփում, այլ իրենց Նիկոլի գլուխն էին գետնին խփում, դա իրենց դեմքն է, տեսակն է, ճիճվային էությունն է»,- ասաց Նազարյանը:
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանին քիչ առաջ անմարդկային ձևով, հատուկ գետնին պառկեցնելու հրահանգով ոստիկանները տարել են ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժին:
Պետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել
Հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը:
Իշխանություններն այս տարի համառորեն հետաձգում են ներդրումների վերաբերյալ պաշտոնական տվյալների հրապարակումը։ Տարին կիսվեց, նոր բարեհաճեցին հրապարակել առաջին եռամսյակի արդյունքները։ Նախկինում նման բան չէր լինում, հիմա սովորական երևույթ է դարձել։
Ոչ մի շտամ նախորդից թույլ չէ, ավելի ուժեղ է: Դելտան եռակի անգամ ավելի վարակելի է, քան նույն բրիտանական շտամը, և կրկնակի բարձր մահացություն ունի: Երկու օր առաջ հրապարակված Sputnik V-ի հետազոտությունը ցույց է տվել, որ քանի որ այն երկու ադենովիրուսային վեկտորով է կառուցված, այդ իսկ պատճառով կարողանում է ազդել նաև դելտայի վրա: Առայժմ միայն Sputnik V-ն կարող է պաշտպանել մեզ դելտայից:
«Ջրային պաշարներ ասելով՝ ես նկատի ունեմ ոչ միայն տեսանելի ջրային հոսքերը, այլ նաև անտեսանելին՝ ներքին հոսքերը՝ գրունտային ջրերը, որոնք կառավարելու հետ կապված կան խնդիրներ։ Ասում են, թե Թուրքիան ջրամբարներ է կառուցում, լավ, կառուցում է, բայց չէ՞ որ դա չէ պատճառը, որ մենք ունենք ներքին խնդիրներ, որոնցից մեկը բերեմ օրինակ՝ Արփիի ջրամբարը, որը բնական արգելոց է, կարող է կուտակել 105 մլ խմ ջուր։ Եղել են տարիներ, որ այս ջրամբարում կուտակվել է մինչև 90 մլ խմ ջուր։ Արփիից դուրս է գալիս 1925 թվականին կառուցված Շիրակի ոռոգման ջրանցքը՝ 46 կմ երկարությամբ։ 100 տարի առաջ կառուցված այս ջրանցքի հնարավորությունները հիմա, սակայն, արդյունավետ չեն օգտագործվում, և դա է պատճառը, որ այսօր Շիրակի մարզում ոռոգման ջրի խնդիր է առաջացել»։
Ավարտվեց Հայաստանի պատմության նորագույն շրջանի, թերևս, ամենածանր ուսումնական տարին։ Կորոնավիրուսը և 44-օրյա պատերազմն ու դրա ելքը ծանր հարված էին Հայաստանի կրթության համար։ Նախ, կորոնավիրուսով պայմանավորված՝ ուսումնական տարին սկսվեց սեպտեմբերի 15-ին։ 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները դպրոց էին գնում շաբաթական 3 օր, մյուսները լիարժեք էին հաճախում։ Բուհերը սկսեցին խառը ուսուցման մոդելով։ Որոշ կուրսեր առկա ուսուցմամբ էին սովորում, մյուսները՝ հեռավար։
2018 թվականից Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հայտարարում էր, որ ինքը Արցախի Հանրապետությունից և նրա ժողովրդից մանդատ չունի՝ լուծելու ԼՂ խնդիրը և որոշելու արցախցիների ճակատագիրը:
«Պատերազմի դադարից հետո ստորագրված երկու փաստաթղթից հետո որևէ գործընթաց չկա, տեղից չի շարժվում իրավիճակը, բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանն է հասկանում, որ չկա կարգավորում, և գործընթացները կանգնած են, որը կրկին գործընթացը կարող է մղել փակ շրջանի մեջ: Բայց կարծում եմ, որքան էլ բարդ, բայց որոշ լուծումներ կլինեն սահմանագծման ուղղությամբ: Իսկ ապաշրջափակման թեմայի շուրջ դեռ զարգացումներ կծավալվեն, քանի որ Երևանի և Բաքվի պատկերացումներն են տարբեր»,- ասաց նա:
Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը նախաձեռնել է ՀՀ Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է փոխել բուհերի ռեկտորներին ներկայացվող պահանջները:
«Եթե հիմա հայ ռազմագերիների խնդրի փոխարեն՝ այլ բան լիներ, ապա միջազգային հանրությունը ժամերով մեր գլուխը կտանեին իրենց քարոզչությամբ՝ մարդու իրավունքներ, և այլն։ Սակայն այսօր հստակորեն տեսնում ենք, որ սա ըստ էության մեր դեպքում չի գործում։ Մի ազգ, որն իրեն թույլ է տալիս ինչ-որ պուրակ ստեղծել և ձեռք առնել այլ ազգի զինվորի և դրանով դաստիարակել իր մատաղ սերնդին, սա խոսում է տվյալ ազգի արժեհամակարգի մասին։ Ընդ որում, մենք տեսնում ենք, որ եվրոպական տերությունները մի տեսակ ջայլամի քաղաքականություն են վարում, եթե դա իրենց չի կպնում, լռում են։ Սակայն սա այնպիսի բան է, որը ուռուցքի նման տարածվելու է, եթե դրա դեմը չառնեն։ Սա ամբողջությամբ պանթուրքական ծրագրի դրսևորումներից է»,- եզրափակեց ազգագրագետը։
Ուսուցիչները, դասախոսները, գիտաշխատողները, բժիշկները լուրջ համայնքներ են, կրթված մարդիկ, և օրերից մի օր պետք է սովորեն իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանել։ Անել դա ոչ թե վախվորած ու շշուկով, ոչ թե խեղճի ու անօգնականի հոգեվիճակով, այլ` հրապարակային ու արժանապատիվ ձևով, ինքնակազմակերպման մեխանիզմներ գտնելով։
«Լավ, 5-10 հոգու բռնեցին, նեղություն տվեցին, դրանով հա՞րց են լուծում, կամ ինչի՞ համար են նման բան անում։ Գոնե ասեն, բացատրեն, թե ինչո՞ւ են նման բան անում։ Այս սուտ մեղադրանքներով, կեղծիք-մեղծիքով ի՞նչ են անում, ազգիս թատրոնը քիչ է, եղած իրավիճակը քիչ է, սա էլ մեր գլխին նոր թեմաներ են բացում։ Երասխում զոհ ունեցանք, նոր գերիներ թշնամին տարավ, Արցախում կրակում են․․․ Այսինքն՝ թշնամին օրեցօր ակտիվանում է, սա թող տեսնեն իշխանությունները, սրա մասին թող մտածեն»,- նշեց Ա. Աղաբեկյանը։
Արցախյան վերջին պատերազմում 2 որդիներին՝ Ռոբերտին և Արտյոմին կորցրած Նարինե Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ մեծ որդին՝ Ռոբերտը, 2018 թվականի հունվարին էր զորակոչվել, և քանի որ վարձով էին ապրում, տղան հատուկ ընտրել էր «Ես եմ» ծրագիրը։ Ճիշտ է՝ 2 տարվա փոխարեն՝ 3 տարի պետք է ծառայեր, բայց զորացրվելուց հետո պետությունը 5 միլիոն դրամ էր հատկացնելու, որոշել էր հիպոթեքով բնակարան գնել։
Սիմա Չիտչյանը հունիսի 30-ին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ 2 օրից ռուսական զորքը տեղակայվելու է գյուղում, արդեն տեղն էլ են որոշել, թե որտեղ են տեղադրելու վագոն-տնակները։ Գյուղապետից այսօր հետաքրքրվեցինք, թե արդեն տեղակայվե՞լ է ռուսական զորքը․
Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը 2 ամսով կալանավորեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին:
«Ես բազմիցս եմ ասել, որ պատերազմը չի ավարտվել, և դրվագային ռազմական գործողությունները դեռևս շարունակվելու են։ Այս դեպքում փորձ է կատարվում ՀՀ-ի վրա բանեցնել արտաքին ճնշում, չասենք՝ արտաքին, այլ ասենք՝ Թուրքիայի կողմից ճնշում, որպեսզի իրենց համար շատ ավելի շահավետ պայմաններով տրամադրվի ճանապարհ կամ, ինչպես իրենք են ասում, «միջանցք»։ Իրականում թշնամու նպատակը հիմնականում սա է, ինչին մաս է կազմում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում մայիսի 12-ից թշնամու ներխուժումը, սա հեռահար նպատակ էր հետապնդում։ Նման գործողություններ թշնամու կողմից դեռևս շարունակվելու են, և չի բացառվում, որ նմանատիպ միջադեպեր տեղի ունենան նաև Տավուշի մարզում»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է ՀՔԾ ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Առուշ Առուշանյանը 2 ամսով կկալանավորվի:
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունից անցել է բավական ժամանակ, և հանրությունը սպասում էր, որ պետության անունից կհնչի համարժեք պատասխան: Դա՛ է պահանջում պետության շահը: Ցավոք, դա հերթական անգամ տեղի չունեցավ:
Ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա, լավ էլ կտա. Նաիրի Հոխիկյանը զարհուրելի փաստեր է հրապարակում Արցախի հանձնման ծրագրից
Եթե նույնիսկ համարենք, որ կառավարության նախաձեռնությունն արդարացված է, միայն սա բավարար է այն մերժելու համար։ Ի վերջո, գործ ունենք ներդրողների, այն էլ՝ խոշոր ներդրողների հետ։ Խաղի կանոնների այսպես հանկարծակի փոփոխելը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Որոշ մարդկանց քաղաքական ամբիցիաների արդյունքում ծնված այսպիսի որոշումներն են, որ խոչընդոտում են Հայաստանում ներդրումների իրականացմանը։
«Ամեն մի միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փոխանակ իր պաշտպանության նախարարին կանչի և պատասխան պահանջի՝ ինչ է կատարվում, սկսում է ահազանգել՝ ռուսը ուր է, ռուսը ուր է: Այսինքն՝ հենց ինքը՝ Փաշինյանը, պաշտպանության ոլորտում իր իսկ պարտականությունները փոխանցել է Ռուսաստանին: Ես չգիտեմ՝ գիշերը ինչ երազ է տեսել, որ նման համարձակություն է ձեռք բերել, որ իրեն երևակայի ինչ-որ մի բանի պաշտպան»:
«Մի մեծ դավադրություն է ծրագրված Հայաստանի դեմ. արդեն խոսվում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Սյունիքի թուլացման ծրագիրն ակներև է բոլորի համար։ Այն մարդիկ, որոնք բանակի անգործության պարագայում կազմակերպել են Սյունիքի պաշտպանությունը, հիմա տարբեր շինծու մեղադրանքներով կալանավորվում են։ Այն, ինչ տեղի է ունենում Երասխում, Տավուշում, Սյունիքում, դիվային ծրագրի հերթական մասն է»,- ասաց Մինասյանը՝ որպես այդ ծրագրի բաղկացուցիչ համարելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի խաթարումը կամ դադարեցումը։